Իրավապահները 4 ամիս հետաքննել են, թե ինչպես է Պավլիկ Մանուկյանը դատարանում ասում՝ «Ցռան մոզի»

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Դեռ ամռանը՝ հուլիսի 26-ին,  «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը վիճաբանության մեջ էր մտել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ և նրան անվանել էր  «ցռան մոզի»։

Մանուկյանը ցանկանում էր ելույթ ունենալ, հայտարարել, որ արգելում է իր պաշտպաններին իր բացակայությամբ ներկայանալ դատարան ու պաշտպանել իրեն, դատավորը թույլ չտվեց, և չնայած արգելքին, Պավլիկ Մանուկյանն արեց իր հայտարարությունը, ինչի համար 10 ժամով հեռացվեց դատարանից։ Սրանով,սակայն, չբավարարվեցին։ Միջադեպը հետաքննության առարկա դարձավ, և ահա այսօր, 4 ամիս անց, Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: «Քրեական գործը հարուցվել է քրօրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով: Գործով տուժող ճանաչված անձ չկա», – Factor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Ինչո՞ւ 4 ամիս անց, արդյոք լուրջ հետաքննություն է կատարվել «ցռան մոզի» արտահայտության շուրջ։ Պատասխանելով այս հարցերին, Պավլիկ Մանուկյանի պաշտպաններից Հրանտ Գևորգյանը ասաց․ «Հետաքննություն ասելն այն խոսքը չէ։ Անգամ չեն պարզել, թե ում էին վերաբերվում Պավլիկի խոսքերը, արդյոք դրանք ասվել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի՞, հայ արդարադատությա՞ն հասցեին, թե՞ ասվել են ընդհանուր առմամբ, էմոցիոնալ լարված վիճակում։ Պավլիկ Մանուկյանը այս գործով ցուցմունք չի տվել, որ պատասխանի այս հարցին։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց»։

Հրանտ Գևորգյանը տեղյակ չէր, թե ով է ներգրավված որպես տուժող։ «Դեռ չենք ստացել բոլոր նյութերը։ Մենք ընդամենը գիտենք, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանք է առաջադրված մեր պաշտպանյալին։ Սովորաբար, եթե մեկի նկատմամբ ուզում են հաշվեհարդար տեսնել, որպես վկա ներգրավում են կամ ոստիկաններին, կամ, ինչպես այս դեպքում, դատական կարգադրիչներին», – հայտնեց փաստաբանը։ 

Սյուզան Սիմոնյան