Կկառուցվի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի մանկապարտեզի բակային հատվածը և կգազիֆիկացվեն մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ.

«Սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից  հավանության արժանացած չորս ծրագրային հայտերի շրջանակներում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում կիրականացվեն

  • Մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում: Հիշեցնենք, որ այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել: Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին սուբվենցիոն հայտ էր ներկայացվել կառավարություն, որն էլ հաստատվել էր և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում: Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։ Մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն կդառնա արդեն 2020 թվականի հաստատված սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվի ցանկապատ, խաղահրապարակ և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ:
  • Մեկ այլ հաստատված ծրագրով կգազիֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
  • Հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով էլ կվերակառուցվեն համայնքի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցները, ինպես նաև կենտրոնական ջրատարի վրա մարիչի ջրամբար՝ հոր կկառուցվի: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում խմելու ջուրը հավասարաչափ կբաշխվի, կբարելավվի որակը, կնվազեն կորուստները:

Կոտայքի մարզպետի դիտարկմամբ, մեր համայնքներում առկա խնդիրները հնարավոր էր լուծել շատ ավելի վաղ, ինչի համար անհրաժեշտ էր, թերևս, ամուր կամք, համայնքային միջոցների սրտացավ և նպատակային կառավարում և հոգատարության դրսևորում հայրենիքի, համայնքի և նրա բնակչի նկատմամբ»: