Ժողովրդին հարստահարածներն այսօր ճոռոմաբանում են ժողովրդի փրկության մասին․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ

– Պարո՛ն Կոնջորյան, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ երեք անդամների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները։ Փաստորեն, մոտակա օրերին սպասվում է, որ այդ գործընթացը տեղի կունենա, և նրանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Սա՞ էր ՍԴ ճգնաժամի լուծման լավագույն տարբերակը։

– Ճիշտ նշեցիք, որ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրենքը, որը նաև կապված է հենց ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների հետ։ Եվ, ըստ էության, այս փոփոխություններով Ազգային ժողովը կարևորագույն քայլ է անում ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Սա նաև բավական երկար ժամանակ հանրության մի զգալի մասի կողմից առջև դրված հանրային պահանջ է, կարևորագույն քայլ՝ Սահմանադրական դատարանի բարձր և անբեկանելի հեղինակության հաստատման, որը, մեր կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության ամբողջական հաստատման կարևորագույն հանգրվաններից է։

– Հանրաքվեի նախագծով ՍԴ-ի միանգամից 7 անդամներ էին հեռանալու, այս պարագայում 3-ի մասին է խոսք գնում, ընդ որում՝ Ալվինա Գյուլումյանը պնդում է, որ իրեն ընդհանրապես չի վերաբերում։ Սա կիսատ-պռատ լուծում չէ՞։

– Հանրաքվեն լավագույն լուծումն էր, նաև ամենաբարձր լեգիտիմություն ունեցող գործողությունն էր՝ քվեարկություն ՀՀ ժողովրդի կողմից, որը հնարավորություն կտար ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծել։ Գիտեք, որ մենք այն ժամանակ կայացրել էինք որոշումներ և պատրաստվում էինք հանրաքվեին, սակայն մեզանից անկախ հանգամանքներից ելնելով, կորոնավիրուսի պատճառով, կարծում եմ, հնարավոր չէ առաջիկա առնվազն մեկ տարում անցկացնել հանրաքվե։ Բայց մյուս կողմից հարկավոր է Հայաստանում լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված այս ճգնաժամը, և ինստիտուցիոնալ այդ խնդիրը հանգուցալուծելով՝ ժողովրդավարությունը ներդնել նաև Սահմանադրական դատարանում։ Մեր կարծիքով՝ այս պարագայում, հանրաքվեից բացի ունենալով նաև այլ լեգիտիմ գործիքակազմ, դա ԱԺ-ի կողմից կատարվելիք սահմանադրական փոփոխություններն են, մենք մեր լիազորությունների շրջանակում, նաև համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ, կարող ենք կատարել այս փոփոխությունները։ Եվ, մեր կարծիքով, այս փոփոխություններից հետո կարողանալու ենք ՍԴ-ի ճգնաժամը հանգուցալուծել։

– Ընդդիմադիր ուժերը փորձում են վիճարկել ձեր այս որոշումները։ Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանն» է ստորագրահավաք նախաձեռնել, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան։ «Լուսավոր Հայաստանն» էլ այսօր հայտարարեց, որ դա կանի, սակայն հուլիսի 7-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշում կկայացնի։ ԼՀԿ-ի այս զգուշավորությունը Ձեզ համար հասկանալի՞ է։

– Ես չէի ցանկանա մեկնաբանել այս կամ այն քաղաքական ուժի գործողությունները և գնահատական տալ։ Ես կարող եմ միայն ասել, որ սա գտնվում է իրավաբանների տիրույթում՝ արդյո՞ք կարող են խորհրդարանական ուժերն այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, թե՞ չեն կարող։ Որքանով ես մասնագետներին լսեցի և կարդացի կարծիքներ, կարծես թե, այս հարցով Սահմանադրությունն ու օրենսդրությունը նման հնարավորություն չեն տալիս։

– Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասում է, որ այս ամենը պայմանավորված է իշխանության այն նպատակով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով հուլիսի 7-ին, ըստ էության, գոյություն չունենա Սահմանադրական դատարան և որոշում չկայացվի․․․

– Անկեղծ ասած՝ չէի ցանկանա մեկնաբանել Հայկ Ալումյանի խոսքերը, որը հանդիսանում է շահագրգիռ կողմ՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը լինելով։ Եվ հենց իրենք էլ, փաստորեն, փորձում են կապել ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը Ռոբերտ Քոչարյանի մասով դատարանի որոշման հետ, որը վերջին պահին, բոլորի համար շատ անակնկալ կերպով հայտնվեց ՍԴ օրակարգում։ Ամեն դեպքում, մեր գործողությունները չեն բխում կոնկրետ որևէ անձի հետ կապված պրոցեսներից։ Մեր գործողությունները բխում են Հայաստանում ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու հանգամանքից։ Եվ մեր խնդիրն այս պարագայում, որպես առաջնային մանդատով ընտրված բարձրագույն պետական մարմին, որպես խորհրդարան, մենք պետք է մեր քաղաքացիների մանդատը իրացնենք և հանրային պահանջը իրագործենք։

– Երեկ ՍԴ անդամները հանդես եկան ճեպազրույցներով, մեկնաբանեցին իրենց վերաբերող պրոցեսները, և հարց առաջացավ՝ այս նախագծով խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ նոր խառնաշփոթի մեջ ենք հայտնվում։ Որովհետև Հրայր Թովմասյանն ասում է՝ առ ոչինչ կճանաչվեն ԱԺ-ի այս որոշումները, եթե ՍԴ չուղարկվեն։ Ալվինա Գյուլումյանն ասում է՝ սա իրեն չի վերաբերում, Ֆելիքս Թոխյանն էլ ոչ միայն չբացառեց, որ իրավական պրոցեսներ կսկսվի պետության դեմ, նաև ասաց՝ վարկեր ունեմ, ի՞նչ վիճակի մեջ են ինձ դնում։

– Թե ով ինչ ասաց, իրենց սահմանադրական իրավունքն է, կարող են օգտվել ազատ արտահայտվելու իրենց իրավունքից։ Սակայն թե ում ինչպես կվերաբերվի այս որոշումը, դա կոնկրետ անձը չի որոշում, այլ որոշում է օրենքը, որն արդեն որոշման մեջ ամրագրված է։ Եվ եթե այս կամ այն անձը հետագայում կցանկանա որևէ տեղ վիճարկել որոշումը, ապա, օրենսդրության սահմաններում, կարող է օգտվել այդ իրավունքից։

– Պարո՛ն Կոնջորյան, Հրայր Թովմասյանին ԱԺ-ում համարում են նախկինների բաստիոնը։ Երբ նա ՍԴ նախագահի պաշտոնից հեռանա, այդ բաստիոնը կփլուզվի՞։

– Երբ մենք ասում ենք, որ Սահմանադրական դատարանն այս կազմով հանդիսանում է նախկին կոռումպացված ուժերի բաստիոնը, մենք նկատի չունենք միայն և բացառապես Հրայր Թովմասյանին։ Մենք ասել ենք, որ այստեղ անձնական խնդիր չկա, այստեղ ոչ միայն Հրայր Թովմասյանը, այլև ՍԴ-ի անդամների մի զգալի հատվածը շատ ուղղակի առնչություններ ունի նախկինում կայացված բազմաթիվ վիճելի որոշումների, ընտրակեղծարարության և ժողովրդի կամքի ոտնահարման դակման, ՍԴ-ի կողմից լեգիտիմացման անփառունակ գործողությունների հետ։ Այդ անձինք ունեն նաև շահերի բախում ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման մասով, և մենք տեսնում ենք, որ թե՛ թաքնված, թե՛, հատկապես վերջերս, ավելի բացահայտ կերպով նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները և դրանց մնացուկներն ինչպես են կոնսոլիդացվում Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի խնդրի շուրջ՝ փորձելով այս ճգնաժամը ինչ-որ իմաստով վերածել իրենց քաղաքական ռեինկարնացիայի հնարավորության։ Սակայն, ըստ էության, նրանք, ովքեր գտնվում են քաղաքական անդրշիրիմում, ռեինկարնացիայի հնարավորություն չունեն և չեն ունենալու։

– Իշխանության դեմ մի քանի ուժեր փորձում են համախմբվել, չնայած դա, կարծես, չի ստացվել՝ Դաշնակցություն,  ԲՀԿ, Արթուր Վանեցյանի կուսակցությունն ու ևս երկու նորահայտ ուժեր։ Ինչ եք կարծում՝ այս ուժերի նպատակը, ի վերջո, ո՞րն է, այն պարագայում, երբ համավարակի պայմաններում իշխանության հեռացման հարց են դնում՝ ասելով՝ ձախողել եք, տապալել եք։

– Երբ քաղաքական ուժերը համախմբվում են, պիտի պատասխանեն հետևյալ հարցին՝ հանուն ինչի են համախմբվում։ Եվ այդ հարցին պետք է պատասխանեն ոչ թե հանուն իրենք իրենց, իրենց հովանավորյալների՝ ծպտված և ոչ այնքան, այլ ՀՀ քաղաքացիների համար։ Պիտի ասեն՝ ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ, մենք համախմբվում ենք՝ հանուն այսինչ բանի։ Ես վստահ եմ, որ այս հարցի պատասխանը ոչ միայն չկա, այլ կա հակառակ հարցի պատասխանը, որ Ձեր կողմից նշված քաղաքական ուժերը, ըստ էության, համախմբվում են ընդդեմ ինչ-որ բանի, ընդդեմ ինչ-որ մեկի, ընդդեմ ինչ-որ մի նպատակի։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը հասկանում է, որ այդ ընդդեմը, ուղղակի թե անուղղակի, գալիս հանգում է հենց իրեն՝ ժողովրդին, որովհետև այն մարդիկ, ովքեր երկար տարիներ զբաղվել են ժողովրդի համակարգված հարստահարմամբ, այսօր հանդես գալով և ճոռոմաբանելով ժողովրդի փրկության մասին, բնականաբար, պիտի նայել և հասկանալ, թե ինչ նպատակ են նրանք հետապնդում։

– Պարո’ն Կոնջորյան, Ձեր անունը հայտնվել է Միքայել Մինասյանի գրառման մեջ, որտեղ նա Էդմոն Մարուքյանին էր քննադատում, թե ինչու ՍԴ չդիմեց, համեմատական է տանում, ասում է՝ Հրայր Թովմասյանի սանիկները ինքնազոհության են գնում, Ձեր սանիկը՝ նկատի ունի Ձեզ, առաջին իսկ հնարավորության դեպքում հեռացավ Ձեզանից և հանգիստ հետևում է, թե ինչպես են Ձեզ ծեծի ենթարկում։ Ինչպե՞ս եք վերաբերվում Մինասյանի համեմատականին։

– Ձեր կողմից նշված անձնավորությունը բազմապիսի, բազմադրվագ հանցագործությունների համար մեղադրվող մի մարդ է, և ես կարծում եմ, որ նա պիտի բացատրություններ, ստատուսներ և տեքստեր գրի իրեն վերագրվող, մեղսագրվող հանցագործությունների համատեքստում, ոչ թե քաղաքական հայտարարություններ անի։ Եվ ես, բնականաբար, չեմ պատրաստվում քաղաքական որևէ պատասխան տալ մարդուն, ով մեղադրվում է ամենատարբեր հանցագործությունների համար։ Կարծում եմ՝ իրեն պետք է հարցեր տան և երկխոսելու բան պիտի ունենան քննիչները, ոչ թե ես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան