ՄԻՊ-ը բարձրացրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու վերանայման հարցը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին: Այն վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի` ընտանիքի անդամների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու խնդրին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի դիմումը՝ իրեն ընտանիքի անդամի բնակության վայրին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին, թեպետ գործնականում պատժի ամբողջ ժամկետը մեկ ուղղիչ հիմնարկում կրելու ընդհանուր կանոնը միատեսակ կիրառելիություն չունի:

Խախտման որոշման մեջ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու վերանայման հարցը՝ վկայակոչելով ցմահ կամ այլ երկարատև ազատազրկման դատապարտված անձանց տարանջատման արգելման միջազգայնորեն հռչակված սկզբունքը (non-segregation principle):

Շեշտադրվել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու պահանջի վերանայմանն ուղղված օրենսդրական նախագծի մշակման անհրաժեշտությունը:

Պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է դատապարտյալին մեկ ուրիշ ուղղիչ հիմնարկ տեղափոխելիս, որպես հիմք, դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակը: