Կրտսեր դպրոցն ավարտողների 30 %-ը չի կարողանում կարդալ և հասկանալ․ պրոֆեսիոնալիզմի խնդիրը սկսվում է այստեղից․ Լուսինե Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի բոլոր հայտարարությունները մնում են կիսատ, և անհայտ է դրանց հանգուցալուծումը։ Այս մասին «Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է» թեմայով քննարկման ժամանակ ասաց հետազոտող Լուսինե Խառատյանը՝ ընդգծելով, որ արդեն կասկածամտորեն է վերաբերում նախարարության հայտարարություններին։

Խառատյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մասնակցային գործընթացների պակաս կա, առավել ակտիվություն է զգացվում քաղաքացիների կողմից, սակայն մարդիկ, չհասկանալով՝ ինչ անեն կամ որ գաղափարի հետևից գնան, հոգնում են ու արդյունք չի լինում։

Անդրադառնալով պրոֆեսիոնալիզմի պակասին՝ Լուսինե Խառատյանը նշեց․ «Եթե մենք ասում ենք, որ այսօր գաջ անող էլ չկա, պրոֆեսիոնալիզմի պակաս կա, դա սկսվում է հենց դպրոցից։ Մենք ունենք սարսափելի թիվ՝ ՀՀ-ում կրտսեր դպրոցն ավարտող երեխաների 30 տոկոսը չի կարողանում կարդալ ու հասկանալ 1-2 պարբերությամբ պրիմիտիվ տեքստ։ Դա իրոք ամենավատ թիվն է, որը կա նախկին ԽՍՀՄ տարածքում և, ընդհանրապես, Հայաստանի կրթական համակարգի դեգրադացիայի մասին է խոսում»։

Նա հավելեց, որ պրոֆեսիոնալիզմի բացակայությւոնը սկսվում է այստեղից, քանի որ այս պայմաններում կրթության մյուս փուլերը, կարելի է ասել, տապալված են։

Մանրամասները՝ տեսանյութում։