Հայկական ԱԷԿ-ը նախապատրաստվում է պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքներին

Լուրեր

17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
Բոլորը

Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկը 2020 թ. հուլիսին կկանգնեցվի՝ պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) իրականացման նպատակով: ՊՆՎ–ը ցանկացած ԱԷԿ-ում իրականացվող ստանդարտ գործընթաց է, որի ընթացքում սարքավորումների կայուն աշխատանքային վիճակի պահպանման նպատակով կատարվում է վառելիքի փոխաբեռնում և կայանի պլանային վերանորոգում:

Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում: Ինչպես նշում է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծով նախատեսվող, միջուկային և ռադիացիոն անվտանգության հետ կապված առանձին միջոցառումների յուրահատկությունը պահանջում է դրանց իրականացման համար ներգրավել համապատասխան կարգավիճակ (հավատարմագրում, վկայագրում, հավաստագրում) ունեցող մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ունեն եզակի սարքավորումներ, տեխնոլոգիաներ և բարձր որակավորում ունեցող  անձնակազմ:

Վերոնշյալ բոլոր միջոցառումները ընդգրկվել են առանձին ցանկում, և դրանց իրականացման համար կազմվել և ստորագրվել է համապատասխան Շրջանակային համաձայնագիր, որը պարունակում է ավելի քան  50 միջոցառում, «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքման նպատակով՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության Որոշման: Համաձայնագրի պայմանները տարածվում են նախագծի շրջանակներում կնքվող պայմանագրերի վրա: