Գերմանիայի օրենսդիրը համացանցում սպառնալիքի համար խիստ պատիժ նախատեսող օրենք է ընդունել

Լուրեր

12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
Բոլորը

Գերմանիայի Բունդեսթագը հավանության է արժանացրել օրինագիծը, որը համացանցում սպառնալիքի համար պատժի խստացում է նախատեսում։ Փաստաթղթին կողմ են քվեարկել միայն իշխող կոալիցիայի պատգամավորները։ Այս մասին գրում է գերմանական DW-ի ռուսական ծառայությունը։

«Ընդունված օրենքը կծառայի բոլոր այն մարդկանց պաշտպանությանը, որոնց սպառնում և վիրավորում են ռասիստներն ու աջ ծայրահեղականները։ Մենք հստակ ազդակ ենք հաղորդում այն մասին, որ չենք հաշտվի նման դեպքերի հետ և վճռականորեն կհակազդենք»,- հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստինե Լամբրեխտը։

Նա, միաժամանակ, հիշեցրել է Կասելի վարչական շրջանի ղեկավար Վալտեր Լյուբկեի սպանության, Գալլեում հակասեմական ահաբեկչության և Հանաուում ռասիզմի հողի վրա սպանությունների մասին։

Ընդունված օրենքի համաձայն՝ սոցցանցերի օպերատորները պարտավոր են քրեական գործերով դաշնային գերատեսչությանը տեղեկացնել սպանության սպառնալիքի, ազգային ատելության հրահրման, բռնության ակտերի տեսարանների, մանկական պոռնոգրաֆիայի տարածման և քարոզչության, արգելված խորհրդանիշերի օգտագործման, ծանր հանցագործությունների նախապատրաստման և քրեական ու ահաբեկչական խմբավորումներին սատարելու դեպքերի մասին։

Համացանցում հանրային վիրավորանքն այսուհետ կպատժվի ոչ թե մեկ, այլ երկու տարի ժամկետով ազատազրկմամբ։