COVID-19-ի տեղական թեստեր արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կառավարությունից գումար չի ստացել

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Հայաստանում մեկնարկել է COVID-19-ի թեստերի արտադրությունը։ Դրանցով, սակայն, առայժմ կորոնավիրուս չի ախտորոշվում, քանի որ թեստերի առաջին խմբաքանակը դեռ փորձարկման փուլում է։

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Factor.am-ին փոխանցեց, որ փորձարկումը դեռ ընթացքի մեջ է, սպասում են պատասխանին։

ՄԿԻ տնօրենն, ի պատասխան մեր հարցի, նշեց նաև, որ COVID-19-ի թեստեր արտադրելու համար իրենց կառույցը որևէ գումար չի ստացել։ Մինչդեռ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 550 հազար դոլար են պատրաստվում հատկացնել Մոլեկուլային կենսաբանության ինտիտուտին։

Factor.am-ի հարցին, թե ինչպես է ստացվում, որ մինչ օրս ինստիտուտին դրամական միջոցներ չեն փոխանցվել, Արսեն Առաքելյանն արձագանքեց․ «Մեզ տվել են միայն թեստերի համար անհրաժեշտ ռեագենտներ և լաբորատոր պարագաներ, ոչ թե գումար»։

Հստակեցնող հարցին, թե արդյոք նախատեսված 550 հազար դոլարն ամբողջությամբ ծախսվել է ինստիտուտին տրամադրված սարքերի ձեռքբերման համար, Արսեն Արաքելյանը պատասխանեց․ «Գումարի մի մասն է օգտագործվել։ Թե կոնկրետ որքան գումար է ծախսվել՝ տեղյակ չեմ»։

Թե ինչպես է տնօրինվել կամ տնօրինվելու թեստերի արտադրության համար նախատեսված գումարի մյուս մասը, փորձեցինք ճշտել Պարետատնից։ Այնտեղ, սակայն, մեր բազմաթիվ զանգերն անպատասխան թողեցին։ Մեկնաբանությունը ստանալուն պես այն կհրապարակենք։

Այնուամենայնիվ, ինչպե՞ս է կազմակերպվում COVID-19-ի թեստերի արտադրությունը։ Ինչպե՞ս են ՄԿԻ աշխատակիցները վճարվում տեղական թեստերի արտադրության համար կատարած աշխատանքի դիմաց։ Արսեն Առաքելյանի տեղեկացմամբ՝ ինստիտուտի աշխատակիցները շարունակում են աշխատել իրենց սովորական պայմաններում, ստանում են իրենց սովորական աշխատավարձերը, և որևէ հավելյալ գումար նրանց չի վճարվում։

Մեր հարցին, թե քանի աշխատակից է ներգրավված կորոնավիրուսի թեստերի արտադրության մեջ, ՄԿԻ տնօրենն ասաց․ «Արտադրության ամբողջ պրոցեսի մեջ 20 աշխատող է ընդգրկված»։

Հավելենք, որ կորոնավիրուսի հայկական թեստերի արտադրության մասին Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլի 6-ին էր հայտարարել, սակայն մինչ օրս Հայաստանում հիվանդության ախտորոշումը կատարվում է արտերկրից պատվիրված կամ որպես օգնություն ստացված թեստերով։  Օրինակ՝ երեկ Լիտվայից Հայաստան 30 հազար թեստ է բերվել։

Նշենք, որ մինչ օրս Հայաստանում կատարվել է COVID-19-ի 91․943 թեստավորում, որից 1․951-ը՝ վերջին մեկ օրում։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից մեզ փոխանցած տվյալների համաձայն՝ տեղական թեստերի առաջին խմբաքանակի փորձարկման դրական արդյունքներից հետո Հայաստանում COVID-19-ի 100 հազար թեստ են նախատեսում արտադրել։

Նելլի Մելքոնյան