Նախագահ Արմեն Սարգսյան. «Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»,– «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Պարբերականները նշել են, որ 2015 թ. ընդունված Սահմանադրությունն այժմ սուր բևեռացումների և կորոնաքաղաքական պայմաններում ավելի ցցուն է երևան հանում իր անհամապատասխանությունը ներկա պահանջներին՝ պետական իշխանական թևերի միջև հակակշիռների խախտման, այդ թվում՝ նախագահի իրավասությունների սահմանափակման տեսակետից։ Ըստ այդմ, Հանրապետության նախագահի կարծիքով, ի՞նչպես կարելի է դուրս գալ այս վիճակից։ «Իմ խնդիրը, որպես կյանքի երկար ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև ազգի և պետականության ամբողջականության ջատագով լինելը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը,-ասել է նախագահ Սարգսյանը: -Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ է և օգտակար։

Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ առաջին հերթին քայլեր է անում կայացնելու և ուժեղացնելու նախագահի ինստիտուտը, որը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո փաստորեն պետք է վերակառուցել այնպես, որ, անկախ անձերից, կարողանա ապահովել պետության կայունությունը և ներքին հավասարակշռությունը, մեր ժողովրդի միասնականությունը: «Մյուս կողմից, մենք պատմական այնպիսի ժառանգություն ենք ստացել, որ ցանկացած հայ քաղաքական ղեկավարի և գործչի պարտադրում է իր գործն ընկալել որպես առաքելություն,– ասել է Հանրապետության նախագահը: -Առանց այդ գիտակցության, առանց այդ պատմական ժառանգության խոր վերլուծության և դրանից բխող ապագա ծրագրերի, հնարավոր չէ կառուցել կենսունակ պետություն:

Մենք վերապրող ժողովուրդ ենք և որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր և համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին: Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջև»:

Նախագահը հույս է հայտնել, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի, այդ թվում՝ ժամանակի ընթացքում Սահմանադրության մեջ ի հայտ եկած բացերի վերացման, մասնավորապես՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ներդրման: «Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք կանգնած ենք գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ»։