«Մաեստրո» խորագրով հերթական վարպետաց դասը վարել է Դմիտրի Սիտկովեցկին

Լուրեր

26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում հերթական պարապմունքը վարել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին՝ տեղեկացնում է նվագախմբի մամուլի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը։

Վարպետաց դասը Դմիտրի Սիտկովեցկին վարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Դիանա Մեսրոպյանի հետ‚ իսկ բազմաթիվ երաժիշտներ հետևել են‚ լսել մեծ ջութակահարի մեկնաբանությունները‚ խորհուրդները։ Առցանց դասի ընթացքում Դիանա Մեսրոպյանը կատարել է Յոհան Սեբաստիան Բախի Ջութակի սոնատ թիվ 2-ը։

Դասը նախ սկսվել է Դմիտրի Սիտկովեցկու փոքրիկ կատարմամբ‚ առցանց ունկնդիրներն այդպիսով ծանոթացել են նրա կատարողական արվեստին։ Երաժիշտը որոշակի մանրամասներ է ներկայացրել Բախի կենսագրությունից‚ ստեղծագործական առանձնահատկություններից‚ այնուհետև անցել ջութակ նվագելու տեխնիկական նրբություններին։

Դիանա Մեսրոպյանը մեծապես տպավորված էր վարպետության դասից‚ մեծ երաժշտի հետ շփումից։ Ըստ նրա՝ հետաքրքիր էր ծանոթանալ Սիտկովեցկու դասավանդման մեթոդին‚ որոշ տեխնիկական նրբություններ է յուրացրել այդ պարապմունքի ընթացքում։

Մինչ վարպետության դասը Դիանան մանրամասն ուսումնասիրել էր Սիտկովեցկու կատարողական արվեստը‚ դիտել է նրա կատարմամբ այն նույն ստեղծագործությունը‚ որ ինքն էր ներկայացնում։ Դիանան շատ ուրախ էր լսել մեծ մաեստրոյի՝ իրեն ուղղված խսքերը. «Ոչ միայն լավ եք նվագում‚ այլև շատ լավ մտածում ու դատում եք»։ Երիտասարդ ջութակահարուհին ասում է‚ որ այս նախադասությունն իրեն անչափ ոգևորել է։

Դմիտրի Սիտկովեցկին պատասխանել է նաև ունկնդիրների առցանց հարցերին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերը լինելու են շարունակական‚ առաջիկայում բազմաթիվ այլ հայտնի երաժիշտներ առցանց հարթակում կհանդիպեն հայ երաժիշտների հետ՝ փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները։