Վերևից իջեցված պատվերի շրջանակում է արդարադատություն իրականացվում. Մանվել Գրիգորյանի որդիների մասնակցությամբ ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Քաղաքական հնչեղ դատավարություններում դատարանը վերեւից իջեցված պատվերի շրջանակում է արդարադատության իրականացնում: ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիների՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նրա եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքի գործով Արմավիրի մարզի դատարանում ընթացող նիստերը հենց այս «ընթացակարգով» են գնում:

 

Տուժող Արթուր Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանն ասում է, որ նիստերի ժամանակ ականատես են լինում, թե ինչպես է դատարանը, պաշտպանական կողմը հաճոյանում ամբաստանյալներին, նրանց տերերին: Իսկ դատարանի նախագահը՝ Հրաչիկ Սարգսյանը, 5 րոպեն մեկ մտնում է դատարանի դահլիճ․ «Որեւէ այլ գործով դատարանի նախագահն այդպիսի կոնկրետ մոնիտորինգ չի իրականացնում: Նիստի սկզբում մտնում է՝ տեսնի ինչ վիճակ է, նիստի վերջում մտնում է՝ տեսնի ինչ վիճակ է: Բացի այդ էլ, անհեթեթ ընդմիջումներ են հայտարարվում: Վստահ ենք լինում, որ ինչ-որ իրավիճակ առաջացավ, դա հրատապ զեկուցվելու եւ քննարկվելու կարիք ունի: Սա ամոթալի երեւույթ է մեր արդարադատության համար»:

 

Նշենք, որ նույն դատարանի դատավոր է նաեւ գեներալի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը: Նա բուհն ավարտելուց հետո եղել է դատավորի օգնական, 2005-ից՝ դատավոր»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: