Ադրբեջանը տապալում է Լավրովի պլանը. «168 ժամ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

«Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան` Անթալիա-Բաքու-Երևան երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նվիրված էր հայ-ռուսական և ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ մեր աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը:

«168 Ժամի» տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ շարժվել՝ թեկուզ ռուսական ծրագրով, այն առաջարկներով, որոնք Ռուսաստանն է ներկայացնում, որոնք ըստ էության քիչ են տարբերվում Մադրիդյան սկզբունքներից,  ռուսական կողմից պահանջելով միայն երաշխիքներ, որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը հավակնություններ չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ, և այնտեղ, ըստ, այդ թվում՝ ռուսական պլանի, անկախության հանրաքվե պետք է իրականացվի Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից հետո:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: