Կարագի, կաթնամթերքի գնաճին հաջորդել է ձվի գնի բարձրացումը. թանկացումները շարունակվում են. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները օր օրի թանկանում են: Կարագի, կաթնամթերքի գնաճին հաջորդել է ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձվի շուկայում արձանագրվել է գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձուն թանկացել է 3.1 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ ձուն ավելի բարձր գնով վաճառվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորում, իսկ ցածր գին ունեցել է Վանաձորում: Իսկ երեկ արդեն երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ հավկիթի գինը սկսում էր 70 դրամից:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 585 մլն 400 հազար հատ ձու, իսկ ներմուծվել է 1 մլն հատիկ: Նկատենք, որ սեպտեմբերին երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձվի 10 հատանոց տուփը 630 դրամից թանկացել է՝ դառնալով 640-650 դրամ: Երեկվա դրությամբ խանութներում ձվի գինը նոր ռեկորդներ սահմանեց. տեղ-տեղ այն արդեն վաճառվում էր 90-ից 100 դրամ»:

 

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: