Frontex-ը նախազգուշացրել է Թուրքիայի և Հունաստանի սահմանին էսկալացիայի վտանգի մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Թուրքիայի և Հունաստանի սահմանին իրավիճակը, փախստականների և միգրանտների մեծ հոսքի պատճառով, կարող է կտրուկ վատթարանալ։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման նախազգուշացմամբ է հանդես եկել Արտաքին սահմանների պահպանության եվրոպական գործակալության (Frontex) ղեկավար Ֆաբրիս Լեգերին։

Նա հավելել է, որ եթե Անկարան «այնպիսի իրավիճակ ստեղծի, ինչպես մարտին», Frontex-ը զգալիորեն կավելացնի իր անձնակազմի թիվը Հունաստանում։

Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան այլևս չի խոչընդոտելու թուրքական տարածքում գտնվող փախստականների տեղաշարժին դեպի ԵՄ երկրներ՝ բացելով սահմանները միգրանտների համար։

Լեգերիի խոսքով՝ «ճգնաժամային իրավիճակում» գործակալությունը կարող է Հունաստան տեղափոխել 1.500 աշխատակցի։ Ներկայում Թուրքիայի հետ սահմանին, Էգեյան ծովում և կղզիներում Frontex-ի շուրջ 600 աշխատակից կա։

«Վերջին մի քանի ամիսներին թուրք սահմանապահներն Էվրոսում առնվազն հինգ անգամ կրակ են բացել միգրանտների ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել»,- նշել է Frontex-ի ղեկավարը։

Մայիսի տվյալներով՝ Forntex-ը շուրջ 4.300 անօրինական սահմանանցում է գրանցել դեպի Եվրոպա միգրացիայի հիմնական երթուղիներում։ Այս ցուցանիշը, ապրիլի տվյալների հետ համեմատ, գրեթե երեք անգամ ավելին է։