Մեր մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան. ԲՀԿ-ական ակտիվիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտից ԱԱԾ աշխատակիցները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն են իրականացնում։ Պատգամավորի առանձնատան մոտակայքում մեծաթիվ մարդիկ են հավաքված, այդ թվում՝ ԲՀԿ-ական պատգամավորներն ու Ծառուկյանի համակիրները։

Նրանք պարբերաբար կոչերով են հանդես գալիս, բղավում «Ծա-ռուկ-յան»։ Ակտիվիստներից մեկի պնդմամբ՝ իրենց շարքերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են շրջում։

«Ներքևի մեր ընկերներն ասում են, թե ոստիկաններ կան, որ փոխվում են, քաղաքացիական հագուստով բարձրանում են վերև։ Քանի որ վարչապետը երեկ որոշում է կայացրել, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կարող են լինել, ոչ մեկդ չտրվեք ոչ մի սադրանքի։ Մենք եկել ենք մեր արդար, ժողովրդավար իրավունքները պաշտպանելու»,- նշեց ակտիվիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։