Ֆերմերը պնդում է՝ 12 մլն դրամի կովեր, խոզեր է գնել, բայց անտոկոս վարկ չեն տվել, որ անասնագոմ կառուցի. բանկից ասել են՝ ֆինանսական ցուցիչներն անբավարար են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 20:40
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն է դիմել Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ, ֆերմեր Գնել Ղազարյանը՝ նշելով, որ չի կարողանում օգտվել Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող այն ծրագրից, որով անտոկոս վարկեր են տրամադրվում: Հիշեցնենք, որ ըստ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման՝ գյուղացիները, որոնք բարվոք վարկային և հարկային պատմություն ունեն, կարող են օգտվել ոլորտին հատկացվող վարկային ծրագրերից, դրանց տոկոսագումարները վճարում է պետությունը, մայր գումարը՝ գյուղացին։

Գնել Ղազարյանի ներկայացմամբ՝ 2020 թվականի ապրիլի 21-ին ՍՊԸ է հիմնել և 12 մլն դրամի խոշոր ու միջին եղջերավոր անասուններ է ձեռք բերել։ Նա անասնագոմի կառուցման համար դիմել է «ԱԿԲԱ» բանկ՝ Կառավարության հակաճգնաժամային ծրագրից օգտվելու համար, սակայն մերժվել է:

«Ես 5 միլիոն դրամ էի ուզում, ասացին, որ գյուղատնտեսականը հիմա առանց տոկոս ենք տալիս: Եկան տնտեսություն, տեսան, ասացին՝ կլինի, հետո ասացին՝ չենք կարող տալ, ներդրումներդ բավարար չեն»,- պատմեց Գնել Ղազարյանը:

Ֆերմերը զարմանում է, թե ինչպես կարող է ներդրումը բավարար չլինել, երբ 12 մլն դրամի կովեր, խոզեր և հարյուրից ավելի հավեր է ձեռք բերել, ինչպես նաև Սուրենավանում հողատարածք է վարձակալել՝ խոշոր եղջերավորների արոտը կազմակերպելու համար:

«20 հատ կով եմ առել, 140 հատ հավ, 6 հատ խոզ, որոնք իրենց հերթին պետք է շուտով ձագ տան: Ընթացքում էլի էի ուզում առնել, բայց սենց եղավ: Մոտ 12 մլն դրամի ներդրում եմ արել, հողատարածք եմ վարձակալել, որ անասուններն արածեն: Ես Ռուսաստանից եմ եկել, որ իմ հողի մեջ բիզնես դնեմ, 12 մլն դրամ ծախսել եմ, մի քիչ էլ թող իրենք օգնեին, վարկը տային։ Ամեն օր հայտնում են, որ անտոկոս վարկ են տալիս, վերջում ասացին՝ չեն տալիս»,- դժգոհեց ֆերմերը:

Գնել Ղազարյանը, որը մտադրություն ուներ ֆերմայի աշխատանքներում ներգրավել հինգ-վեց գյուղացու, այժմ անելանելի իրավիճակում է հայտնվել: Վստահեցնում է, որ կովերը, խոզերը և հավերը դրսում են մնացել:

«Խոզերն աներոջս գոմում են՝ հավերի հետ, իսկ անասունները սարերում են՝ գումարով պահում են, բայց շուտով սարերից իջնելու են, տեղ չկա, որ պահեմ, չգիտեմ՝ ինչ եմ անելու: Ես իրենց ասացի՝ եկեք կովերին սարերում նայեք, պլոմբները խփեք ականջներին, որ հետո խնդիր չլինի, իրենք ասացին՝ լինող գործ է: Բայց հիմա աշունը կովերին ո՞ւր բերեմ, տեղ չունեմ, չորս կովն էլ հղի են, հորթ են ունենալու: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ է լինելու սրա վիճակը, ուզում եմ Փաշինյանը իմանա սրա մասին»,- նշեց նա:

Գնել Ղազարյանին «ԱԿԲԱ» բանկից ներկայացրել են մերժման հիմքերը․ «Ի պատասխան Ձեր կողմից 23.04.2020 թվականին ներկայացված գյուղատնտեսական վարկի դիմումի՝ տեղեկացնում ենք, որ բանկի կողմից կատարված վերլուծության հիման վրա վարկի դիմումը մերժվել է անբավարար ֆինանսական ցուցանիշների պատճառով»:

«ԱԿԲԱ» բանկի մամուլի բաժնից Factor.am-ին Գնել Ղազարյանի խնդրի վերաբերյալ փոխանցեցին, որ կատարվել է վերլուծություն և պարզվել է, որ վերջինս ունի անբավարար ֆինանսական ցուցիչներ: Ֆերմերը պատրաստվում է իր խնդրի հետ կապված դիմել ԱԺ պատգամավորներին:

Նարեկ Կիրակոսյան

Լուսանկարները տրամադրել է Գնել Ղազարյանը