Մոսկվայում վաղվանից կչեղարկվի անցագրային և ինքնամեկուսացման ռեժիմը

Լուրեր

12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 9-ից ՌԴ մայրաքաղաքում չեղարկվում է անցագրային և ինքնամեկուսացման ռեժիմը։ Վաղվանից մայրաքաղաքի բնակիչները կարող են ազատորեն դուրս գալ փողոց, այցելել հանրային վայրեր, գրում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքապետը նշել է, որ ինքնամեկուսացման ռեժիմը թույլ տվեց խուսափել կորոնավիրուսով հիվանդացության թվի կտրուկ աճից։ Սոբյանինը նաև տեղեկացրել է, որ քաղաքում համաճարակն արդեն մի քանի շաբաթ է՝ անկում է գրանցում։ Մասնավորապես, նվազում է հիվանդների թիվը, իսկ հիվադանոցից դուրս գրվածների թիվը գերազանցում է հոսպիտալացվողների թվին։

Նշենք, որ հունիսի 9-ից Մոսկվայում կրկին կսկսեն գործել գեղեցկության սրահները, ֆոտոսրահները, անասնաբուժական կլինիկաները, աշխատանքի տեղավորման գործակալությունները, տարբեր հասարակական կազմակերպություններ, թատրոններում կվերսկսվեն փորձերը։ Այցելության համար բաց կլինեն նաև գերեզմանատները։

Եվս մեկ շաբաթ անց՝ հունիսի 16-ից, կբացվեն գրադարանները, թանգարանները, ցուցասրահներն ու կենդանաբանական այգիները։ Աշխատանքը կվերսկսեն նաև վարձույթի ծառայությունները, գովազդային, խորհրդատվական և այլ գործակալություները։

Սահմանափակումների վերացման հաջորդ փուլն ուժի մեջ կմտնի հունիսի 23-ից։ Այդ օրվանից Մոսկվայի բնակիչները հնարավորություն կունենան հաճախել մարզասրահներ, լողավազաններ, բաղնիք, շոգեբաղնիք, ռեստորաններ, սրճարաններ, բարեր և հանրային սննդի այլ օբյեկտներ։

Միաժամանակ, նշվում է, որ սահմանափակումների չեղարկման ժամկետները կարող են փոխվել, եթե կորոնավիրուսի տարածման տեմպերը փոխվեն։