Կորոնավիրուսի հայկական թեստերը դեռ փորձաքննություն չեն անցել, ԱՆ-ում էլ չունեն հաշվարկ, թե որքան թեստ կա պաշարած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 15:21
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ․ ՓԾ
24.04.2024 | 15:05
Մատվիենկոն Ալեն Սիմոնյանից «պատասխան» է պահանջում, Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 15:03
Ալիևը ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա
24.04.2024 | 14:51
Վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
24.04.2024 | 14:47
Թուրք պատմաբան․ «Ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոստը, երբեք չի մոռացվի»
24.04.2024 | 14:42
Ցեղասպանությունը գրեթե արմատախիլ արեց Կովկասի հարավային մասում գտնվող հնագույն և բարգավաճ քրիստոնեական կենտրոնը․ Հունաստանի նախագահ
24.04.2024 | 14:31
Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24.04.2024 | 14:18
Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության ու ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է
24.04.2024 | 14:01
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
24.04.2024 | 13:50
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը հանձնարարել է ՀՀ ԱԺ հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված
24.04.2024 | 13:43
Ցավը և վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության․ Ալեն Սիմոնյան
24.04.2024 | 13:29
Հրթիռային հարձակումից հետո Օդեսայի մի մասը հոսանքազրկվել է
24.04.2024 | 13:18
Դեսպան Քվինը և փոխդեսպան Լեյթինենը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2024 | 13:09
Հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված անպատիժ հանցագործությունը լուրջ հետևանքներ ունեցավ․ նիդերլանդացի խորհրդարանական
24.04.2024 | 12:58
Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Բոլորը

Մարտի 1-ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 հազարից ավելի դեպք։ Այս ընթացքում երկրում կատարվել է 70 հազար թեստավորում։ Առ այսօր 1 օրում իրականացված ամենամեծաքանակ թեստավորումը հունիսի 6-ին է եղել։ Հենց այդ օրն էլ ամենաշատ՝ 766 վարակակիրներն են հայտնաբերվել։

Օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց․ կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրությունը մեկնարկել է և հունիսի 2-ին 350 թեստ հանձնվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն։ Ավինյանի խոսքից ենթադրվում է, որ Հայաստանում կորոնավիրուսի թեստեր են արտադրվում և դրանք արդեն օգտագործվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում։ Այս հայտարարությունն ուղիղ մեկ շաբաթ առաջ էր՝ հունիսի 1-ին։ Մինչդեռ այսօր՝ հունիսի 8-ին, Մոլեկուլային կենսաբանության ինտիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց․ թեստերը դեռ փորձարկման փուլում են, արտադրությունն ամբողջական ծավալով դեռ չի մեկնարկել։ Ստացվում է՝ կորոնավիրուսի տեղական թեստերը գործնականում դեռ չեն կիրառվում և Հայաստանի առողջապահական համակարգը շարունակում է օգտվել արտերկրից բերված թեստերից։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Factor.am-ին փոխանցեցին, որ առաջիկայում նախատեսվում է կորոնավիրուսի 100 հազար հայկական թեստ արտադրել։ Մեր հարցին, թե արդյոք վերոնշյալ 100 հազարի արտադրությունից հետո սկսելու են թեստերի նոր խմբաքանակի վրա աշխատել, Արսեն Առաքելյանը պատասխանեց՝ տեղյակ չէ։

Հարկ է նշել, որ օրեր առաջ Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի անձնակազմը թեստերի արտադրության փորձ չունի և, հնարավոր է, կորոնավիրուսի տեղական թեստերի ցույց տված արդյունքներն այնքան էլ ճշգրիտ չլինեն։ Այս քննադատությանն ի պատասխան՝ ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ սպասում են անկախ փորձաքննության պատասխանին։ Արդյունքը ցույց կտա՝ որքանով են կորոնավիրուսի հայկական թեստերը ճշգրիտ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի թեստերի արտադրության համար կառավարությունն այս ինստիտուտին կես միլիոն դոլարից ավելի գումար էր հատկացրել՝ դեռ 3 ամիս առաջ։

Այսպիսով, արդյոք Հայաստանում այժմ առկա թեստերը բավարա՞ր են և արդյոք տեղական թեստերի արտադրության ուշացումը թեստային ճգնաժամ չի՞ առաջացնի։ Այս հարցերի առնչությամբ կապ հաստատեցինք ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։ Վերջինս նշեց․ «Մենք ունենք բավարար թեստեր։ Չունենք այս պահին թեստերի խնդիր, բայց հիմա չեմ կարող հստակ թիվ նշել»։

Նախարարությունից խոստացան մեր գրավոր հարցին ի պատասխան առաջիկայում տեղեկացնել, թե Հայաստանում կորոնավիրուսի քանի թեստ է առկա։ Նշեցին՝ թեստերը տարբեր պահեստներում են գտնվում, հետևաբար հստակ թիվ ասելու համար առնվազն 5 օր կպահանջվի։ Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք առաջիկայում արտերկրից թեստեր են բերվելու՝ մինչև տեղականների փորձարկումն ավարտվի։ ԱՆ-ից հորդորեցին հարցի պատասխանը պարետատնից ճշտել։ Պարետատանը, սակայն, մեր բազմաթիվ զանգերն անպատասպան թողեցին։

Թեմայի առնչությամբ ողջ օրվա ընթացքում փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանից։ Վերջինս, սակայն, չցանկացավ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ փակ հանդիպման է։

Ամփոփելով նշենք, որ ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում օրական մինչև 800 վարակակիր է հայտնաբերվում, վերջին շրջանում կատարվող թեստավորումների օրական ցուցանիշը հաճախ է տատանվում։ Օրինակ՝ մայիսի 31-ին իրականացվել է ընդամենը 603 թեստավորում, հունիսի 1-ին՝ 1249, հունիսի 2-ին՝ 1733, հունիսի 7-ին՝ 829։ Երեկվա թեստերի քիչ քանակը ԱՆ-ից մեկնաբանում են նրանով, որ ՀՎԿԿ լաբորատորիայում, որտեղ իրականացնում է կորոնավիրուսի թեստերի հիմնական ծավալը, պրոֆիլակտիկ ախտահանում էր իրականացվում։ Մյուս օրերի թվերն էլ պայմանավորված են լինում տվյալ օրվա համար թիրախավորված քաղաքացիների քանակով։

Հավելենք նաև, որ կորոնավիրուսի թեստավորման ցուցանիշով Հայաստանն աշխարհում 92-րդն է՝ զիջելով Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ղրղզստանին և, անգամ այնպիսի երկրների, ինչպիսիք են Քաթարը, Թայվանը, Ռուանդան և Քուվեյթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան