Ներդրումային միջավայրի բարելավումը հետաձգվում է․ բավարար օպերատիվություն չեք ցուցաբերել․ նախարարը համաձայնեց դիտարկման հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ներդրումների և արտահանման խթանման ծրագրում շուրջ 81 տոկոս թերակատարում է եղել։ Այդ ի՞նչ ծրագիր է, որը ամբողջությամբ ձախողել եք։ Այս հարցն այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական բյուջեի 2019 թվականի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ոչինչ չի ձախողվել․ «2019 թվականի պետական բյուջեով նախատեսված էր օգտագործել Համաշխարհային բանկի մեկ վարկային ծրագիր, որը 2 բաղադրիչով որոշ իրականացում պետք է ունենար տարվա ընթացքում։ Նոյեմբերին է եղել վերջնական պայմանավորվածությունը այդ փաթեթի, կատարումն ընկել է 2020 թվական։ Ոչ թե ձախողվել են, այլ չենք հասցրել իրականացնել 2019 թվականի դեկտեմբերին՝ կազմակերպական նկատառումներով, 2020 թվականին այն ավարտին կհասցվի»,- մասնավորապես նշեց նախարարը։

Պատգամավորն արձագանքեց․ «Ես ճի՞շտ հասկացա, որ ծրագիրը չեք ձախողել, բայց կատարման մեջ թերացել եք, և սա հանգեցրել է նրան, որ մենք, փաստորեն, 2019 թվականին նախանշված ծրագիրը թողնում ենք 2020 թվականին, և դա ևս մեկ տարով հետաձգում է այն ներդրումային միջավայրի բարելավումը, որի մասին մենք այդքան խոսում ենք։ Եվ ամեն անգամ այդպես լինելով, ծրագիրը 1 տարով հետաձգելով՝ մենք արդյունք իրականում չենք ունենա։ Այսինքն՝ Դուք բավարար օպերատիվություն չեք ցուցաբերել ձեր աշխատանքում»։

«Որոշ չափով՝ այո՛»,- արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։