Մեր հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ գազի գնի որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա. Գարեգին Բաղրամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Բոլորը

««Գազպրոմ»-ը հայտով ներկայացրել է գազի սակագնի վերաբերյալ իրենց հաշվարկները, մեր աշխատակազմը ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմա սկսել ենք հանրային քննարկումների փուլը և դա ամփոփվելու է հանձնաժողովի նիստում։ Այս ամսվա մեջ տեղի կունենա այդ նիստը, բայց կոնկրետ օր չեմ կարող նշել»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով գազի սակագնի հնարավոր վերանայման մասին։

«Դժվար է այս պահին ասել՝ սակագինը կբարձրանա, թե՝ ոչ, բայց «Գազպրոմի» տնօրենի խոսքից հասկացել եմ, նաև մեր հաշվարկներն էլ ցույց են տալիս, որ այսօրվա գործող գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն։ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ քննարկում ենք տասը տարվա կայուն սակագին ունենալու հնարավորությունները։ «Գազպրոմը» միջին գին առաջարկել է 283 դոլար, իսկ այսօրվա գործողը՝ 255 դոլար է, մեր աշխատակազմն առաջարկել է 266,7 դոլար, ընդ որում՝ առաջարկվում է այն բաշխել սպառողների միջև այնպես, որ բնակչության և սոցիալապես անապահով խմբերի համար սակագների փոփոխություն չլինի»,-շեշտեց Բաղրամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան