Ադրբեջանի ագրեսիվացումը՝ պատերազմի ճանապարհ․ հակամարտությունը սրվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վերջին մեկ ամսում Ադրբեջանը վերստին ագրեսիվացել է։ Բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը զարկ է տվել Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմ սկսելու հռետորաբանությանը, գրանցվել են միջադեպեր՝ դիվերսիա, հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 30-ին հրամանատարների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Թշնամին պետք է գիտակցի՝ այն գործողությունները, որ կիրականացնենք այս անգամ, տարբեր կլինեն 2016-ի ապրիլյան իրադարձություններից, և հասցվող հարվածները կհանգեցնեն նրանց քաղաքական, տնտեսական ու ռազմական վերջնական փլուզմանը»։

Հաջորդ օրն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրությունում նշել է, թե հակառակորդի հետ պետք է խոսել միայն զենքի ուժով, և Ադրբեջանը մտադիր է օգտվել իր այդ իրավունքից՝ գրավյալ տարածքները վերադարձնելու համար։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ի պատասխան ադրբեջանցի պաշտոնյայի, նշել է՝ այդպիսով Հասանովն ընդունել է, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողն Ադրբեջանն է և չեն կարողացել լուծել իրենց խնդիրը։

«Վաղուց ժամանակն է, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը համակերպվի տարածաշրջանում խաղաղության և ռազմական համազորության հետ: Հակառակ դեպքում՝ հայկական ԶՈՒ-ն ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինի բազմապատկելու 1994 թվականի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը»,- նշել է ՊՆ խոսնակը։ Իսկ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին բնակելի համալիրի բացման ժամանակ նշել էր, թե վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանցի երիտասարդներին նա կոչ էր արել ուղղել 100 տարի առաջ Ադրբեջանի առաջին ղեկավարների՝ Երևանը հայերին թողնելու սխալը։

Ալիևին արձագանեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, և նաև ուզում եմ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ է՝ այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»։

Հայտարարություններից զատ որոշակի գործընթաց է գնում իրական հողի վրա։ Մայիսի 26-ին Նախիջևանի հատվածում միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում կրակի արդյունքում այրվել էր հայկական կողմին պատկանող ավտոմեքենա։ Մայիսի 31-ին համացանցում հայտնվեց «Պատժիչ գործողություն՝ Նախիջևանի ուղղությամբ» գլխագրով տեսանյութ, որում երևում է ադրբեջանական դիրքեր տանող ճանապարհին խոցված տեխնիկա։

Ավելի վաղ՝ մայիսի 18-ից 22-ը, ադրբեջանական բանակը մեծաթիվ զինվորականության ու տեխնիկայի ներգրավմամբ զորավարժություն էր անցկացրել, ապա զորավարժության վերջին օրը՝ դիվերսիոն ներթափանցման փորձ տեղի ունեցավ Արցախի սահմանին։ Արցախի ՊԲ-ն տեղեկացրեց՝ ելման դիրքեր են շպրտվել ադրբեջանական հատուկ ջոկատայիններին՝ պատճառելով կորուստներ։ Իր հերթին հայկական բանակն անցկացրեց զորավարժություններ «Սմերչ» համակարգերի կիրառմամբ։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ մենք շատ մոտ ենք պատերազմին, ավելի մոտ, քան երբևէ վերջին տարիներին։ Ըստ քաղաքագետի, սակայն,  Ադրբեջանը կգնա Ապրիլյանի պես կարճատև գործողությունների՝ խուսափելով ողջ սահմանով երկարատև առճակատումից։ Տնտեսական վիճակի վատթարացման ֆոնին պատերազմն Ադրբեջանի ղեկավարության շուրջ համախմբող գործոն կդառնա․ «․․․ Որոշակի նվաճումներ ձեռք բերելու և դա ուռճացված ցույց տալու համար։ Շատ տարածված տակտիկա է եղել և մնում, երբ բազմաթիվ զորավարժություններով, դիվերսիոն գործողություններով անընդհատ նման քայլեր է արվում, բթացվում հակառակորդի ուշադրությունը հետո դա վերաճում է ինչ-որ մի պահ ռազմական բախման, ընդհարումների»։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ  Տարոն Հովհաննիսյանը չի կարծում, որ առաջիկայում պատերազմի հավանականություն կա։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ռազմավարությունն է պահպանել լարվածությունը, ժամանակ առ ժամանակ էսկալացնել իրադրությունը՝ փորձելով հոգեբանորեն ազդել Հայաստանի բնակչության վրա և իրականացնել ներքին ռազմատենչ քարոզչություն: «Սրանից եզրակացություն անել, որ իրենք նախապատրաստվում են մոտակա ժամանակներում ռազմական լայնածավալ գործողությունների, դա սխալ կամ կիսատ ենթադրություն է»,- ասաց Հովհաննիսյանը։

Այս գործողություններով Ադրբեջանն զբաղված է հետախուզությամբ՝ ստուգում է թե՛ Հայաստանի դիմադրողականությունը, թե՛ միջազգային հնարավոր արձագանքը, ասում է «Միջազգային և անվտանգության հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Քաղաքագետի գնահատմամբ՝  Իլհամ Ալիևը դժվարին կացության մեջ է հայտնվել բանակցային գործընթացում՝ ի դեմս Հայաստանի ղեկավարության լեգիտիմ պահանջների։

«Սխալ հաշվարկներ են անում՝ մտածելով, որ Հայաստանում ներքին իրավիճակ է ապակայունանում, ինչին, հանուն արդարության, մեծապես նպաստում է ներքին դիվերսանտների դիվերսիոն գործողությունները քաղաքական, քարոզչական, հետևաբար՝ իհարկե նման գործողությունների սպասելը այնքան էլ պատահական չէ։ Սա ցույց է տալիս հայաստանյան դիսկուրսում հարցը շահարկողների սնանկությունը՝ եթե Նիկոլ Փաշինյանը դուր է եկել Ալիևին և հողերը տալիս է, ինչի՞ց է դժգոհ Ալիևը, որ սպառնում է հասնել Երևան»,- այսպես մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ ռազմական լայնածավալ գործողությունները զսպող մի քանի գործոններ կան, առաջինը համանախագահ երկրներն են, երկրորդ գործոնը՝ Հայաստան – Ադրբեջանի ուժերի ներկա հարաբերակցություն է․  «Չնայած իրենց կողմից զինտեխնիկայի բավականին մեծ ծավալով գնումներին, չկա նման անհավասարակշռություն ուժերի միջև, որը թույլ կտա իրենց ենթադրել, որ իրենց հավանական հարձակումը կունենա հաջողություն։ Իրենք կարող են ունենալ բավականին մեծ կորուստներ՝ ռազմական գործողությունների դեպքում»։

Արա Պապյանը, սակայն,  կարծում է՝ այս պահին համանախագահ երկրները զբաղված են ներքին ու արտաքին քաղաքական շատ ավելի լուրջ խնդիրների հաղթահարմամբ, և կարող են պակաս չափով արձագանքել Ադրբեջանի սադրանքին։ Միևնույն ժամանակ՝ քաղաքագետը նշում է՝ Ադրբեջանը չունի երաշխիք, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններում հաջողելու է․  «Վտանգավոր է սա Ալիևի համար, ինքը դա հաշվի է առնում, ամեն պատերազմ որոշակի անկանխատեսելի հետևանք ունի՝ անգամ էն դեպքում, երբ ունես որոշակի գերակայություն զինված՝ զուտ տեխնիկական առումով»։

Համաձայն Արցախի Պաշտպանության բանակի՝ մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան