Մարուքյանն իր եղբոր սեփական շահերը սպասարկելու նպատակով՝ շանտաժով անձնական-«քաղաքական» գործընթաց է նախաձեռնել. ՀՎԿ հայտարարությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանաձոր քաղաքի ՀՎԿ խմբակցությունը ՀՎԿ-ՀՀԿ տեղական կառույցների միջև նոյեմբերի 19-ին ստորագրված հայտարարության առնչությամբ հայտարարություն  է տարածել:

 

Հայտարարությունը՝ ստորև.

 

Վանաձորի ՀՎԿ խմբակցությունը վճռականորեն դատապարտում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունները ՀՎԿ-ՀՀԿ տեղական կառույցների միջև նոյեմբերի 19-ին ստորագրված հայտարարության առնչությամբ։ Ավելի քան 1 տարի շարունակ Մարուքյանն իր եղբոր սեփական շահերը սպասարկելու նպատակով, օգտագործելով իր ազդեցության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցների, սպառնալիքներով և շանտաժով անձնական- «քաղաքական» գործընթաց է նախաձեռնել ՝ նպատակ հետապնդելով բացառապես լուծել անձնական ու ազգակցական խնդիրներ։ Այսօր՝ ավելի քան մեկ տարի անց, հայտնի քվեարկությունից հետո, երբ ՀՎԿ խմբակցությունն իր պատգամավորներով սատարեց Քրիստ Մարուքյանին, ոչ միայն քաղաքական գործընկերություն, այլև տարրական մարդկային երախտագիտության դրսևորում չցուցաբերվեց վերջիններիս կողմից, այլ ընդհակառակը՝ իր ազդեցության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների կողմից, որտեղ տաքուկ տեղավորվել են իրենց ազգականները, պարբերաբար շահարկեցին , որ ձեռք բերված քաղաքական համաձայնության խախտողները հենց ՀՎԿ խմբակցության անդամներն են եղել՝ երկու եղբայրներով պարբերաբար «ինտերվյուներ տալով»։

Նման գործելավոճը դատապարտելի է և քաղաքական, և բարոյական առումով։ Այսօր էլ, մեկ տարի անց շարունակվում է նույն ցինիկ, շանտաժով լեցուն, կեղծ և լկտի գործելաոճը։ Իշխանության ջանքերով դեռևս նախորդ խորհրդարանում հայտնված, ապա նույն իշխանության ջանքերով այս գումարման խորհրդարան մտած այդ կուսակցության ներկայացուցիչները գառան դիմակով «գայլուկներ» են դարձել՝ իրենց հայտարարելով Վանաձորի «ընդդիմադիրներ»՝ չմոռանալով իրենց ազգականներին տեղավորել ՀՀԿ ավագանու ցուցակներում։

 

ՀՎԿ ավագանու խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը և հայտարարում, որ խմբակցությունը միշտ գործել է բաց, շիտակ և հրապարակային։ Մեկ տարի առաջ խմբակցությունը քվեարկել է միաձայն ՝ համաձայն ստորագրված հուշագրի, մինչդեռ, իրենց իսկ խոսքով դավաճաններին, լավ կլինի իրենք փնտրեն իրենց շարքերում։ Վստահ ենք, որ առաջիկա քաղաքական գործընթացները կբացահայտեն դա։ Այսօր, մեկ տարի անց, երբ կազմալուծվել է Վանաձոր քաղաքի բնականոն գործունեությունը և անտեսվել են Վանաձորի բնակիչների խնդիրները, քաղաքում ձևավորվել է անառողջ մթնոլորտ ,մենք՝ վանաձորցիների ավելի քան 20 տոկոս քվեն ստացած ավագանիներս, չենք կարող պրիմիտիվ քաղաքական շանտաժի հետևանքով հրաժարվել մեր քաղաքացիներին տրված խոստումներից և շարունակել այս անորոշ և երերուն գործընթացը։

 

Մենք գնում ենք մեր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ու վանաձորցիներին տրված խոստումները կատարելու՝ ստանձնելով Վանաձորի կառավարման համատեղ պատասխանատվությունը՝ մշտապես լինելով բաց, թափանցիկ և հաշվետու հասարակության առջև։ Վանաձորի ՀՎԿ խմբակցության ղեկավար

 

Կարեն Դավթյան