Ադրբեջանական ԶՈՒ-ում շատացել է կորոնավիրուսով վարակվածների ու դրա հետևանքով մահերի թիվը․ զինվորներին հարազատներից գաղտնի են հուղարկավորում

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ երկրի զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ մեծ է, և իշխանությունները սա թաքցնում են բնակչությունից։ Շատ դեպքերում վարակվածների հարազատները նույնիսկ տեղյակ չեն լինում, թե ինչ է տեղի ունեցել։

Մասնավորապես, freeazerbaijan.infօ կայքի տեղեկություններով, կորոնավիրուսով հիվանդ զինվորներին տեղափոխում են Ահմեդբեյլիի զինվորական հիվանդանոց։ Հիվանդներից վերցնում են բջջային հեռախոսները՝ հնարավորություն չտալով կապ հաստատել  հարազատների հետ։

«Հիմա իրավիճակը կտրուկ վատացել է։ Հիվանդանոցում այլևս չկան ազատ տեղեր, իսկ հիվանդների հոսքը չի դադարում։ Բոլոր ծանր ու թեթև ախտանշաններ ունեցող հիվանդներին պահում են նույն վայրում, որի պատճառով վիրուսը երբեմն կրկնվում է»,- գրում է կայքը։

Լրատվամիջոցին հիվանդանոցի բուժանձնակազմից հայտնել են, որ ունեն դեղերի կարիք, վերակենդանացման բաժանմունքում ազատ տեղ չկա, բավարար չէ նաև թոքերի օդափոխության սարքերի թիվը։ Բացի այդ՝ հիվանդանոցում անձնական պաշտպանության միջոցների պակաս կա։ Նույնիսկ բուժանձնակազմի համար բավարար քանակով դիմակներ ու ախտահանիչ միջոցներ չկան, որի պատճառով նրանք վախենում են մոտենալ հիվանդ զինվորականներին։

«Հոսպիտալի տարածքն ամբողջովին վերահսկվում է ռազմական ոստիկանության կողմից։ Զինվորականների հարազատները, որոնք ամիսներով չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ, տեղեկություն չունեն՝ նրանք ողջ են, թե՞ ոչ, քանի որ ոստիկանությունը ներս չի թողնում, ինֆորմացիայի արտահոսքի դեպքում էլ սպառնում  է քրեական գործերով»,- գրել է կայքը։

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի քան 30 զինվորական է մահացել կորոնավիրուսից։ Նրանց հուղարկավորել են ալյումինե դագաղներով։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ բոլոր դագաղները համարակալված են, ինչը նշանակում է, որ թաղումները ժամանակավոր են։

Կայքը նաև եզրակացնում է, որ այս մահերը հետագայում Ադրբեջանի ղեկավարությունը կարող է օգտագործել իր նպատակներով, մասնավորապես՝ ներկայացնել, որ նրանք մահացել են հայ-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի կրակոցից։

Էմմա Չոբանյան