Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2-րդ անձն է կալանավորվել

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Թուրքիայում Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալից էլեկտրոնային նամակներ ուղարկած երկրորդ անձն է կալանավորվել։ Թուրքական դատախազությունից դեպքի առթիվ կատարված հայտարարության մեջ նշվել է, որ կալանավորված Է․Բ․-ի էլեկտրոնային փոստում հայտնաբերվել է Դինքի հիմնադրամին մայիսի 30-ին ուղարկված սպառնալից նամակը. գրում է ermenihaber-ը:

Հայտնի է դարձել, որ Է․ Բ․-ն, բացի անանուն սպառնալիքներ ուղարկելուց, մեղադրվում է նաև Թուքրիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեջ։ Յուրաքանչյուր մեղադրանքի առթիվ առանձին հետաքննություն է սկսվել։

Նշենք, որ մայիսի 30-ին Քոնյայում հայտնաբերվել և կալանավորվել էր նաև Դինքի հիմնադրամին առաջին սպառնալիքներն ուղարկած Հ․Ա․-ն։

Հիշեցնենք, որ անհայտ անձինք սպառնալիքներ պարունակող նամակների էին ուղարկել Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամի էլեկտրոնային փոստին։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն՝  հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում տեղ էին գտել պնդումներ, թե Հրանդ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում, ինչպես նաև նամակի հեղինակները մահով էին սպառնացել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։