ՎԶԵԲ-ը ՀԷՑ-ին 25 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրում

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում երկրում էլեկտրաէներգիայի միակ մատակարար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) բաշխիչ ընկերությանը՝ օժանդակելու կորոնավիրուսային համավարակի պայմաններում բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարելու կայունությանը։  

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաֆինանսավորում է այս նախագիծը $ 20 միլիոն վարկով:

Վարկի նպատակն է․ ամրապնդել ՀԷՑ–ի իրացվելիությունը և ապահովել ընկերության շարունակական կայունությունն ու գործունեության բարձր որակը: Սա ՎԶԵԲ–ի առաջին ներդրումն է Հայաստանում Կենսական ենթակառուցվածքների աջակցության հիմնադրամի ներքո, որը Բանկի ջանքերի առանցքային մաս է կազմում կոմունալ ծառայությունների մատուցման ապահովման գործում՝ չնայած համավարակի տարածմանը։

Ծրագիրը հանդիսանում է ՎԶԵԲ–ի Կայունության ծրագրի մի մաս, որը ստեղծվել է կորոնավիրուսային պանդեմիայի ազդեցությունից տուժած՝ առկա հաճախորդների իրացվելիության և ընթացիկ կապիտալի անմիջական կարճաժամկետ կարիքների բավարարման նպատակով։

«Համավարակը բացասաբար է ազդում տնտեսության և հասարակության վրա: ՀԷՑ–ի աշխատանքը վճռորոշ է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք, որ աջակցում ենք ընկերությանը, որի հետ ամուր գործընկերություն ունենք Հայաստանում», ասել է ՀՀ-ում ՎԶԵԲ–ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։

«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:

Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ՎԶԵԲ–ը համագործակցում է ՀԷՑ–ի հետ, և Բանկն արդեն իսկ տրամադրել է 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ ընկերությանը աջակցելու նպատակով: Այդ ֆինանսական միջոցների օգնությամբ ֆինանսավորվել են էներգաարդյունավետության միջոցառումները, ներառյալ ցածր լարման ենթակառուցվածքի բարելավումն ու արդիականացումը՝ կորուստները նվազեցնելու նպատակով, ինչպես նաև հաշվիչների տեղադրումը՝ մատակարարման որակը բարելավելու նպատակով։ Աջակցությունը վճռորոշ դերակատություն ունեցավ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի ընդհանուր արդյունավետության բարձրացման, ցանցի կորուստների նվազեցման և էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման գործընթացում։ 

Էներգաարդյունավետության խթանումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992թ.-ին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է 1,36 միլիարդ եվրո երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 178 ծրագրերում, ընդ որում ներդրումների 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: