Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ևս 7 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում երեկ թեստավորվածներից յոթ հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Երեկ գրել էինք, որ կենտրոնի տնօրենի, գլխավոր բուժքրոջ, բաժիններից մեկի վարիչի, այլ աշխատակիցների և մեկ պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Հոգեկան առողջության կենտրոնում երեկ առավոտյան մասսայական թեստավորում էին իրականացրել: Առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցել էին, որ ընդհանուր թեստավորել են ավելի քան 200 անձի, որից 54-ը պացիենտներ են, մնացածը՝ բուժանձնակազմից:

Թեստերի մի մասի արդյունքներն արդեն հայտնի են: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մեկնաբանելով Factor.am-ի տեղեկությունները՝ ևս յոթ անձի մոտ կորոնավիրուսի հաստատման մասին, փոխանցեց, որ հնարավոր է՝ այդ թիվը փոփոխվի, քանի որ  թեստերի բոլոր պատասխանները դեռ չեն եկել: Վերջինս նշեց, որ ամբողջական արդյունքներն ունենալուց հետո նոր միայն տվյալները կհրապարակեն:

Նարեկ Կիրակոսյան