Ադրբեջանում կորոնավիրուսի 248 նոր դեպք և 2 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 5494
Քաղաքականություն
31.05.2020 | 19:36Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 248 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդել է երկրի օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 248 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 101 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 2 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5.494 է, 3.428 մարդ առողջացել է, 63 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 2.003 հիվանդ կա: Նրանցից 56-ի վիճակը ծանր է, 65-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն: