Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը․ փաստաբանների վարակված ընտանիքը հոսպիտալացվել է

Լուրեր

11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
Բոլորը

Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանի մոտ, ինչպես տեղեկացրել էինք, կորոնավիրուս է հայտնաբերվել, նա հոսպիտալացվել է։ Այսօր նրա ամուսինը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը, ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրեն ևս հոսպիտալացրել են։

«Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերնաչափում ես՝ 37+։ Դեղեր, վիտամիններ … Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID 19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր․..

Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները… Նույն վիճակում են նաև ընտանիքիդ չափահաս անդամները։ Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատանքի վայրում շփումների ժամանակ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։

Եվ ընդհանրապես, արժե՞, արդյոք, համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել։ Առո՛ղջ եղեք»,- գրել է փաստաբանը։