Լրագրողի` դատական նիստի լուսաբանման իրավունքը հստակ չէ. անհրաժեշտ են կարգավորումներ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատական նիստն ամբողջությամբ տեսանկարահանելու իրավունքը թեև սահմանված չէ օրենքով, սակայն արգելված էլ չէ: Սա հնարավորություն է տալիս դատավորներին որոշում կայացնել՝ լրագրողներին թույլատրել դատական նիստի ընթացքում լուսանկարահանումներ/տեսանկարահանումներ կատարել, թե՝ ոչ: «Իրավունքի ուժ» ՀԿ ղեկավար Արման Ղարիբյանը, այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության իրականացրած ուսումնասիրության արդյունքներն այն մասին, թե վերջին տասը ամիսներին լրագրողներին տեսանկարահանում իրականացնելու արգելման, կամ սահամափակման քանի դեպք է գրանցվել դատարաններում․«Մեր ուսումնասիրության համաձայն՝ 16 դեպք է գրանցվել, որից հինգի դեպքում արգելվել է տեսանկարահանելը, իսկ 11-ի դեպքում ժամանակային սահմանափակում է տրվել՝ հինգ րոպե, չորս րոպե, անգամ երկու րոպե»։

Դատաիրավական ոլորտը լուսաբանող լրագրող Ռուզաննա Մինասյանը Factor.am-ին ասաց, որ մարզերում դատական նիստեր լուսաբանող լրագրողների աշխատանքը համեմատաբար ավելի հաճախ է խոչընդոտվում, քան մայրաքաղաքում․«Մենք գիտենք, թե ինչ դժվարությունների են բախվում մեր մարզային գործընկերները հնչեղություն ունեցող գործերը տեսանկարահանելիս, Վանաձորում, Գյումրիում գիտեմ, որ նման դեպքեր կան»։

«Գործող օրենսգրքերից ոչ մեկը չի հստակեցնում լրագրողի՝ դատական նիստի լուսաբանման իրավունքը»,- ընդգծեց Արման Ղարիբյանը՝ հավելելով, որ Վարչական օրենսգրքով որոշումը ի վնաս լրագրողների է։ Լրագրողների աշխատանքը դատարաններում հաճախ սահմանափակվում է՝ կախված դատական գործի հնչեղությունից, նախագահող դատավորից: Արման Ղարիբյանը, որպես դրա վառ օրինակ, նշում է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստերը․«Մենք առանձին անդրադարձել ենք Ժիրայր Սեֆիլյանի գործով վկաների հարցաքննության նկարահանման արգելմանը, քանի որ ձայնագրությունը չէր արգելվել, և եթե մեղադրող դատախազը նշում էր, որ մյուս վկաները կարող են լսել և ազդվել որևէ կերպ, ապա վկան կարող էր նիստի ձայնագրությունը լսել կամ տեքստային կարդալ և ստանալ ինֆորմացիան։ Սա արհեստածին էր և լրագրողներին ապախրախուսում էր լուսաբանել նիստը»։

Նշենք, որ «Իրավունքի ուժ» ՀԿ-ն ու մի շարք լրագրողներ պատրաստվում են դիմել Արդարատատության նախարարությանը, որպեսզի օրենսդրորեն կարգավորվեն դատական նիստեր լուսաբանող լրագրողների իրավունքները։

Լիլիթ Շաբոյան