ԵՄ դիրքորոշումն այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. Էդվարդ Նալբանդյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսի հետ բանակցությունների արդյունքներով.

 

Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսին Երևանում:

Հատկանշական է, որ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում, և իհարկե այն լավ առիթ է միջպետական հարաբերությունների քառորդդարյա պատմությունը գնահատելու և երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրերը քննարկելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Այսօր նախատեսված է պարոն Նունյեսի հանդիպումը ՀՀ Նախագահի հետ:

Սա նախարար Նունյեսի առաջին այցն է Հայաստան, ով մեր երկրի լավ բարեկամն է, նա եղել է Հայաստանի հետ Սենատում բարեկամության խմբի նախագահը և Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը։ Մեր հանդիպումից առաջ պարոն Նունյեսը առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր կայացած հանդիպման ընթացքում իմ գործընկերոջ հետ մենք կարևորեցինք հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությանը, ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ և առավել ամուր հիմք կստեղծի երկկողմ կապերի խորացման համար: Այսօր մենք ևս մեկ փաստաթուղթ ստորագրեցինք՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Մեր երկրների միջև առկա է մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։

Մենք համակարծիք ենք, որ բարձրաստիճան փոխայցելությունները մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Պարոն Նունյեսի հետ քննարկեցինք 2016թ. օգոստոսին Նախագահ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի, նախագահ Տիմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Անդրադարձանք հայ-բրազիլական օրակարգի հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակացինք միջազգային ատյաններում փոխգործակցության առավել սերտացման շուրջ:

Հանգամանալից քննարկում ունեցանք առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակութային և հումանիտար բնագավառներում կապերի ամրապնդման վերաբերյալ:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել միջխորհրդարանական ձևաչափով, երկուստեք կարևորեցինք ապակենտրոնացված համագործակցության հետագա ընդլայնումը:

Այսօր աշխարհագրական հեռավորությունը հետզհետե կորցնում է խոչընդոտող գործոնի դերը: Այդ առումով, երկու տարի առաջ Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր՝ առավել դյուրին ու լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջև փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար:

Խոսելով հայ-բրազիլական հարաբերությունների մասին` անպայման պետք է հիշատակել ակտիվ բրազիլահայ համայնքի կարևոր դերակատարությունը մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում։

Բրազիլիացի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջային հրատապ խնդիրների։

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ կարևորելով անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի առնչությամբ և միջնորդ երկրների առաջարկությունների սատարումը:

Այժմ խոսքը փոխանցում եմ գործընկերոջս:

Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտութուններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում:

Էդվարդ Նալբանդյան. Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:

Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևե չի փոխվել:

Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք: