Վարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում և խորհրդակցություն անցկացրել քաղաքապետարանում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: 
Մասնավորապես, վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց: «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ շինհրապարակ, առավել ևս, որ եղանակային պայմանները դա թույլ են տալիս: Ենթակառուցվածքները պետք է վերականգնել ժամանակակից նորմերին համապատասխան»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Անդրադարձ է կատարվել նաև «Կումայրիի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման, ինչպես նաև Կումայրի պատմական կենտրոնի գոտիավորման աշխատանքներին: Վարչապետը առաջարկել է գոտիավորման ավարտից հետո այն ներկայացնել ներդրողներին, ինչպես նաև Ռուսթավելի, Շիրազի և մյուս փողոցների բնակիչներին: 

Զեկուցվել է նաև, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով Գյումրիի մյուս փողոցների վերականգման աշխատանքները կսկսվեն առաջիկա գարնանից: 
Կարևորվել է նաև պատմական կենտրոնի և, ընդհանրապես, Գյումրիի կանաչապատման հարցը: