Կորոնավիրուս. աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված հետևանքների պատճառով մինչև տարեվերջ գեթե 86 միլիոն երեխա կարող է հայտնվել աղքատ տնային տնտեսություններում՝ գրանցելով ցուցանիշի 15 տոկոսանոց աճ:

Վերլուծության մեջ ընդգծվում է, որ, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն ընտանիքներին համավարակի պատճառով հասցված ֆինանսական դժվարություններից պաշտպանելու համար, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աղքատության ստորին գծից ցածր ապրող երեխաների ընդհանուր թիվը կարող է հասնել 672 միլիոնի: Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրներում կարող է նկատվել առավելագույն՝ մինչև 44 տոկոս աճ:

«Կորոնավիրուսային համավարակը աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ստեղծել, որ կլանում է ընտանիքների ֆինանսական ռեսուրսներն ամբողջ աշխարհում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ընտանիքների համար ֆինանսական դժվարությունների ծավալն ու խորությունը սպառնում են ի չիք դարձնել երեխաների աղքատության նվազեցմանն ուղղված տարիների առաջընթացը` նրանց թողնելով առանց անհրաժեշտ ծառայությունների։ Առանց թիրախավորված գործողությունների, հազիվ ծայրը ծայրին հասցնող ընտանիքները կարող են հայտնվել աղքատության մեջ, իսկ ամենաաղքատ ընտանիքները կարող են տարիներով չնկատվող զրկանքներ կրել»:

Մինչև համավարակը, ամբողջ աշխարհում երեխաների երկու երրորդին հասանելի չէր սոցիալական պաշտպանության որևէ մեխանիզմ՝ հնարավորություն չտալով ընտանիքներին դիմակայել ֆինանսական ցնցումներին և սեղմելով սերնդեսերունդ փոխանցվող աղքատությանը արատավոր օղակը:

Հարյուր միլիոնավոր երեխաներ շարունակում են ապրել բազմաչափ աղքատության մեջ, ինչը նշանակում է չունենալ բուժօգնության, կրթության, պատշաճ սնուցման կամ համապատասխան բնակարանային պայմաններ, ինչը հաճախ կառավարությունների կողմից սոցիալական ծառայության ոլորտում անբավարար ներդրումների հետևանք է:

Հակամարտությունների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած երկրներում ապրող երեխաների համար այս ճգնաժամը հետագայում էլ ավելի կմեծացնի նաև սոցիալական անկայունության ռիսկը և տնային տնտեսությունների՝ աղքատության մեջ հայտնվելու վտանգը։

Որպեսզի աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների վրա կորոնավիրուսի ազդեցությունը նվազի և վերանա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սեյվ դը Չիլդրենը կոչ են անում հրատապ և լայնամասշտաբ սոցիալական պաշտպանության մեխանիզմներ և ծրագրեր ներդնել, այդ թվում՝ դրամական փոխանցումներ, դպրոցական սնունդ և երեխայի խնամքի նպաստներ։ Սրանք բոլորը խիստ անհրաժեշտ ներդրումներ են, որ կարող են բավարարել ամենահրատապ ֆինանսական կարիքները և պետությունների համար հիմք ստեղծել հետագա հարվածքներին դիմակայելու համար։

Ընտանիքներին աջակցելու համար պետությունները պետք է նաև ներդրումներ կատարեն սոցիալական պաշտպանության, հարկաբյուջետային քաղաքականության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում: Սա կարող է ներառել որակյալ առողջապահական և այլ ծառայությունների համընդհանուր հասանելիության ընդլայնում, ներդրումներ հօգուտ ընտանիքահեն քաղաքականության, ինչպիսին, օրինակ, վճարովի արձակուրդն է և երեխաների խնամքին ուղղված ծառայությունները։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մի շարք երկրներ արդեն իսկ ընդլայնել են իրենց սոցիալական պաշտպանության ծրագրերը: Օրինակ՝
Ինդոնեզիայում Kartu Sembako ծրագիրը, որ ամսական դրամական աջակցություն է տրամադրում ընտանիքի սպառման հիմնական ապրանքների համար, ընդլայնվել է՝ հասանելի դառնալով 20 միլիոն բնակչի: Ընտանիքներին տրամադրվող ամսական դրամական աջակցությունն աճել է՝ 150 հազարից հասնելով 200 հազար ինդոնեզական ռուպիի։
Արգենտինայում Երեխաների համընդհանուր նպաստ ծրագրի շրջանակում տրվող նպաստը ներկայիս շահառուների համար ավելացել է 3,100 արգենտինական պեսոյով (47 ԱՄՆ դոլար)։
Վրաստանում Նպատակային սոցիալական օգնության ծրագիրը ժամանակավորապես կընդլայնվի՝ լրացուցիչ 70,000 ընտանիքների աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև՝ 6 ամսվա կտրվածքով ամսական լրացուցիչ 100 լարի (31 ԱՄՆ դոլար) կտրամադրի 21 000՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների։
Հայաստանում ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները կստանան աջակցություն իրենց տրամադրվող նպաստի 50 տոկոսի չափով։
Կոլումբիայում կառավարությունը ստեղծել է Եկամուտների համերաշխության ծրագիրը` դրամական փոխանցումներ տրամադրելու այն տնային տնտեսություններին, որոնք ներկայումս նպաստ չեն ստանում կառավարության ազգային որևէ ծրագրից: Մայիսի 21-ի դրությամբ ավելի քան 2 միլիոն խոցելի ընտանիքներ ստացել են 320,000 պեսոյի դրամական փոխանցում (81 ԱՄՆ դոլարին համարժեք) մարտ և մայիս ամիսներին կատարված երկու հավասարաչափ վճարումների միջոցով: