Պահանջում ենք կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին. 6 ՀԿ դիմել է ՀՀ կառավարությանն ու պարետին

Լուրեր

17.06.2026 | 01:30
ԱԱ-2026․ Ֆրանսիան մեկնարկեց հաղթանակով, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 23:16
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
16.06.2026 | 23:04
Խանութի դուռը կոտրել էր և 700 հազար դրամ գողացել․ կասկածվող 21-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը. ՆԳՆ
16.06.2026 | 22:49
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են տրամադրում Հայաստանի քաղաքացիներին
16.06.2026 | 22:33
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
16.06.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.06.2026 | 22:04
«Վրացական երազանք»-ի երիտասարդական թևի անդամները Շուշիում մասնակցել են Ադրբեջանի իշխող ուժի համաժողովին
16.06.2026 | 21:53
Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
16.06.2026 | 21:36
Ադրբեջանական ընկերությունը ներառվել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի ընդունած պատժամիջոցների նոր փաթեթում
16.06.2026 | 21:24
Բաքվի վերաքննիչ դատարանում Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
16.06.2026 | 21:15
Ընտրական տուրիզմ չի լինելու․ ՔՊ-ն քվեարկելու իրավունքի սահմանափակում է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 21:00
ՍԴ-ին կառաջարկենք՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՀՀ-ում վերաքվեարկություն անցկացնել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:48
Մանդատներ վերցնելու հարցը՝ օդում․ ինչ կորոշի ԱԺ չեկող ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:40
Հայաստանի ռազմարդյունաբերության համար նոր փուլ․ ֆրանսիական «Թալեսը» համագործակցում է հայկական «ԲուՏեխի» հետ
16.06.2026 | 20:34
Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում
Բոլորը

Հասարակական 6 կազմակերպություններ հաղորդագրություն են տարածել, որով  պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին՝ ելնելով կորոնավիրուսյաին օրեցօր աճող տարածումից:

«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։

Հաշվի առնելով աշխարհի մի շարք երկրների (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և այլն) կողմից նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը մարտ-ապրիլ ամիսներին լիարժեք ու ճշգրիտ իրականացված սահմանափակումների միջոցով նվազեցնելու դրական փորձը, հիմք ընդունելով այն, որ թեև ՀՀ-ում արտակարգ դրություն է, սակայն վերջին տասնօրյակում զգալիորեն ընդլայնվել է վարակի տարածումը՝ առավելապես պայմանավորված մայիսի 4-ից տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմամբ, համոզված ենք, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել միայն խստագույն սահմանափակումների միջոցով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև բժշկական դիմակների համատարած կրումը իրապես դանդաղեցնում է վարակի տարածումը, սակայն քաղաքացիների կողմից այս միջոցը չի գտնում լայն սատարում: Արդեն իսկ պարզ է, որ մարդիկ համատարած կերպով չեն կրում դիմակները, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց և նույնիսկ այն վայրերում, որտեղ դիմակները կրելը վերահսկվում է, ոչ միշտ են անում դա:

Ավելին, ակնհայտ է նաև, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քանի որ քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր՝ տրանսպորտում, սպասարկման և առևտրի օբյեկտներում, հյուր գնալիս և խմբերով հավաքվելիս:

Միաժամանակ, համաճարակի հետևանքով առողջապահական համակարգում արդեն առաջացել է նախակոլապսային իրավիճակ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարության համաձայն՝ նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 150-ից ավելը, ազատ է մոտ 30-ը:

Հետևաբար, նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ պատշաճ բուժօգնություն չէին կարողանում ստանալ: Ընդ որում, պատշաճ բուժօգնության դեֆիցիտ կլինի թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուներին և թե՛ դրա հետ չկապված բժշկական այլ օգնություն ստանալու կարիք ունեցողների համար: Այս հեռանկարն առավել իրատեսական է թվում արդեն այսօր, երբ մայիսի 26-ի դրությամբ մեկ միլիոն բնակչին հասնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 5-րդն է՝ «զիջելով» միայն Քաթարին, Չիլիին, Ջիբութիին և Քուվեյթին։

Ուստի, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, առաջարկում ենք 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում (կարանտին) սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիների՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կառավարությանը, խիստ կարանտինային միջոցառումներին զուգահեռ, իրականացնել նաև համատարած թեստավորում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարանտինային պայմաններում հասարակության խոցելի և անապահով շերտերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իր հերթին, կոչ ենք անում, ի տարբերություն խիստ կարանտինային նախկին ռեժիմի, դրսևորել առավել մեծ հետևողականություն և կամք՝ կարանտինային կանոնների խախտումները կանխելու և դրանց պատշաճ պահպանումն ապահովելու համար։ Բոլոր այս միջոցառումներին զուգահեռ, կառավարությունը պետք է լրջագույն և պատշաճ ուշադրություն դարձնի նաև նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հանրության իրազեկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը՝ հակազդելու շրջանառվող կեղծ տեղեկություններին և վարակի վտանգն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները թերագնահատող հրապարակումներին։

ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են։ Մենք վստահ ենք, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։ Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ

 «Տաթևիկ» ՀԿ

«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ

Հանրային լրատվության ակումբ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ