Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ:

«Ինչպես տեղեկացրել էինք, խորհրդարանի ղեկավարի՝ այս ձևաչափով հանդիպումների նպատակը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, բոլոր քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ համազգային հարցերի օրակարգ ձևավորելն ու այդ հարցերի շրջանակում համագործակցելն է:

Հանդիպմանը ԱԺ նախագահը, ներկայացնելով Արցախյան հիմնախնդրի լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և երկրի անվտանգության վերաբերյալ առաջարկվող օրակարգը, նշել է, որ կարևոր է համարում այդ թեմաների շուրջ միասնական դիրքորոշման ձևավորումն ու դրա առաջմղումը:  Խոսելով 7-րդ գումարման խորհրդարանում «ՔՄԴ» կուսակցության երկու պատգամավորների ներկայացվածության մասին՝ Արթուր Թովմասյանն ակնկալել է քաղաքական ակտիվություն և նախաձեռնողականություն:

ՔՄԴ կուսակցության նախագահ, ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ողջունել է քաղաքական ուժերի հետ հանդիպելու ԱԺ նախագահի որոշումը և որպես «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ՝ պատրաստակամություն հայտնել՝ համագործակցելու և սատարելու:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երիտասարդների ներուժի լիարժեք որգրավումը տարբեր ասպարեզներում: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ բարեկամական խմբերի և շրջանակների կազմերի համալրման, արտաքին կապերի ընդլայնման հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: