«Ասեց կամ գրի, կամ ագռավի սռոկ կտանք, էնքան ծեծեցին, որ էդքան մեկ էլ փոքր ժամանակ էին ինձ ծեծել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը։ Դեռևս ընթանում է այս գործով կարևոր վկաներից Էդգար Սողոմոնյանի հարցաքննությունը։ Նա հիշեցնենք, գնդի գրավման օրերին գտնվում էր խմբի անդամների հետ ՊՊԾ-ում, սակայն նա առաջիններից որ դուրս եկավ գնդից, ցուցմունք տվեց և ապա ազատ արձակվեց կալանքից։

Այսօրվա նիստում նա մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց, ասելով, որ իրեն ստիպել են ցուցմունք տալ և անգամ ծեծի են ենթարկել․ «Ինձ առանց իմ պաշտպանի ասացին՝ եթե պաշտպանը գա սենց կասենք, սենց կանես, ինձ նախօրոք ասել են ագռավի սռոկ ես գնալու, մենք սաղ գիտենք, ոնց կասենք էդպես էլ կգրես, կասես ճիշտ ա, գրած ա իմ բառերով»։

Նա նաև ասաց, որ իրեն հարցաքննել է քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը, որը տեսախցիկը շրջել է, իրեն սովորեցրել, թե ինչ ասի, հետո նոր նկարահանում իրականացրել։ Սողոմոնյանը նաև հայտնեց, որ իրեն ծեծի են ենթարկել: «Երբ որ հանձնվելու ժամանակ ինձ դրեցին վիլիսը տարան, լավ ծեծելով, մեկ էլ փոքր վախտս էի տենց ծեծ կերել»,- պատմեց նա։

Դատախազն էլ հայտարարեց, որ նրա հայտարարությունները հանցագործության մասին հաղորդման տարրեր են պարունակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան