Հակաճգնաժամային նոր ծրագիր. 10-20 մլն դրամ՝ բիզնես սկսելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
27.05.2020 | 12:24Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին՝ հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:
Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։