Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

«Մեր պատմությունն այնպես է զարգացել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու երազանքից,- ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Առանց այդ նպատակի, որը փոխանցվել է սերնդեսերունդ, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ անկախ Հայաստանի պետականաշինության արդյունավետ գործընթաց իրականացնել Խորհրդային Միության փլուզումից հետո»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի գործնական մեխանիզմներ է տեսնում ամբողջ աշխարհի հայերի ներուժն արդյունավետ օգտագործելու համար, նախագահ Սարգսյանը ֆենոմենալ է որակել հայկական սփյուռքը, նշելով, որ մայր հայրենիքի հանդեպ վերաբերմունքի առումով այն աշխարհում իրավամբ համարվում է օրինակելի։ «Կարծում եմ, որ սփյուռքահայերի ներուժը, հատկապես նրանց գիտելիքներն ու փորձն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ` օրենսդրական և գործնական միջոցառումների համադրմամբ, որոնք ուղղված կլինեն նրանց մասնակցության ընդլայնմանը հասարակական, քաղաքական կյանքում և, հատկապես՝ երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ»,- ասել է նախագահը, միաժամանակ, արձանագրելով, որ, ցավոք, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մեզ դեռևս չի հաջողվել գտնել անհրաժեշտ ժամանակակից մոդել` սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների հաստատման համար:

«Մի կողմից, հնարավոր է՝ խնդիրը Հայաստանի կողմից տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ այն համայնքներինը, որոնց ինքնությունը առավելապես կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ»,- ասել է Հանրապետության նախագահը։

Նա նշել է, որ հայերն իրենց բնակության երկրի օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են: Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը՝ Սփյուռքը, նախագահի խոսքով, Հայաստանը և աշխարհը կապող օղակ և կամուրջ է: Արտերկրում 4-5 անգամ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում, Երևանում ապրում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում կամ Մերձավոր Արևելքում: «Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների՝ հայկական սփյուռքը անսպառ ներուժ է, որի համալրման մշտական աղբյուրը Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունն է,- ասել է Արմեն Սարգսյանը: -Ես կասեի, որ սփյուռքը հզոր էներգիայի խտացում է՝ կապանքված ցավով և արդարության ծարավով»: Նա համոզմունք է հայտնել, որ հաջողության և արդարության հնարավոր է հասնել միայն ակտիվ մասնակցություն ունենալով մեր երկրի՝ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորի, հզորացման գործում։ «Մեր առաքելությունը հասկանալի է` ուժեղ պետության միջոցով հասնել ազգի ցանցային մոդելի»,- նշել է նախագահը։