«Տարած-հետ բերած». ՀՀԿ-ում «չարչրկված» «Ընտանեկան բռնության մասին» օրենքը վերամշակվում է. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Տարած-հետ բերած», ՀՀԿ-ում «չարչրկված» «Ընտանեկան բռնության մասին» օրենքը կրկին հանգրվանել է արդարադատության նախարարությունում` վերամշակման համար, եւ արագությամբ ենթարկվել փոփոխությունների։ Նախ փոխվել է օրենքի անվանումը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»։ Ինչ վերաբերում է ընդունելուն, ապա աչքի պոչով նայում են ԵՄ-Հայաստան համաձայնագրի կողմը` հասկանալու համար, թե կստորագրվի՞ նոյեմբերի 24-ին այն: ՀՀԿ-ի իրավաբանության «հայրերից» նախկին ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցինք՝ իր համար ե՞ւս անընդունելի էր այդ օրենքը, ինչպես մնացյալ ՀՀԿ-ականների, այդ թվում եւ՝ Ռուստամ Մախմուդյանի:

 

«Ես գտնում եմ, որ որեւէ օրենք, այդ թվում եւ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, պետությանը չի վնասում եւ իրավակիրառական նշանակություն ունի։ Պարզապես անհրաժեշտ է օրենքում հստակ ամրագրել գործնական-պատշաճ կիրառման նորմերը»: Փաստորեն, ՀՀԿ-ում է՞լ են վախենում «նորմերի չկիրառումից»: «Չեն վախենում. ընտանիքն զգայուն արժեք է, դրա համար էլ ծանր ենք ընդունում այն հանգամանքը, որ «ուրիշ մեկը» ոչ ճիշտ նորմով կարող է մուտք գործել ընտանիք»,- ասաց նա: Ի դեպ, երեկ արդեն այս նախագծի դեմ էլ ընդվզման փորձ եղավ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարեց․ «Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության…արդարադատության նախարարությունից պահանջում ենք․ վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից եւ համապատասխանում ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձեւակերպմանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: