Նոր բնակարան Մալխասյանների մեծ ընտանիքին՝ «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Ավելի քան երկու տասնամյակ ժամանակավոր կացարանում բնակվելուց հետո Մալխասյանների ինը հոգանոց մեծ ընտանիքը «Ազնավուր» հիմնադրամից ստացավ իր նոր բնակարանի սեփականության վկայականն ու բանալին։ Ընտանիքն այդ ժամանակավոր կացարանում անց էր կացրել բազում ծանր, ցուրտ ու մութ տարիներ՝ առանց էլեկտրականության և պատշաճ ջեռուցման: Այժմ արդեն նրանք տեղափոխվել են իրենց նոր, ընդարձակ բնակարան՝ հետևում թողնելով երկրաշարժի և դրա արդյունքում տան կորստի հետ կապված ծանր հիշողությունները:

Սիրանուշ Մալխասյանն ընդամենը 7 տարեկան էր, երբ ընտանիքը սկսեց ապրել այդ տնակում։ Այսօր արդեն 33-ամյա երիտասարդ կինը խոստովանում է, որ երբեք չի դադարել երազել և հավատալ, որ մի օր կունենա իր սեփական տունը: «Հիմա մենք վերջապես ունենք մեր սեփական բնակարանը, և դա այնպիսի մեծ երջանկություն է. մենք անչափ ուրախ ենք, քանի որ արդեն կարող ենք հոգալ մեր երեխաների կարիքները, որպեսզի նրանք ունենան իրենց անհրաժեշտ ամեն ինչ, ունենան ավելի ուրախ մանկություն, քան մերն էր: Երբեք պետք չէ հուսահատվել, պետք է առաջ նայել և շարժվել առաջ, քանի որ Աստված մեծ է, և կան աշխարհում բարի մարդիկ»,- ասում է 1988-ի երկրաշարժից փրկված Սիրանուշ Մալխասյանը:

Հավատարիմ մնալով հասարակության խոցելի խմբերին աջակցելու իր առաքելությանը՝ «Ազնավուր» հիմնադրամը և մեկ այլ բարեգործ, ով ցանկացել է անանուն մնալ, նոր տուն են նվիրել Մալխասյանների ընտանիքին: «Մեր երազանքները, նպատակներն ու ձգտումները հաճախ ուղղակիորեն կապված են մեր կյանքի որակի հետ: Երբ մարդիկ կենտրոնանում են միայն իրենց անցյալի խնդիրների և դժվարությունների վրա, դա հաճախ խանգարում է ապագայի հետ կապված նպատակներ սահմանել և արգելափակում դրանք իրագործելու հնարավորությունը։ Ողջ ունեցվածքը կորցրած մարդկանց համար մեծ երջանկություն է դարձյալ սեփական տանիքն ունենալ, և «Ազնավուր» հիմնադրամն ուրախ է աջակցել ևս մեկ ընտանիքի՝ ունենալու բարեկեցիկ ապագա: Կարիքավորներին աջակցելն ու նրանց ձայնը լսելի դարձնելը Շառլ Ազնավուրի համար հիմնարար արժեքներ էին, որոնք մենք պահպանում ենք ու տարածում»,- ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը:

«Ազնավուր» հիմնադրամն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն աջակիցներին, որոնց ներդրումների շնորհիվ հնարավոր է դառնում վերաբնակեցման այս ծրագրի իրականացումը։ Հիմնադրամը կոչ է անում նոր գործընկերների միանալու այս նախաձեռնությանը՝ բարեկեցիկ ու արժանապատիվ միջավայր ապահովելու համար անբարենպաստ պայմաններում գտնվող հազարավոր մարդկանց։