Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի մասնավորապես ծերանոցներին: Այս փուլում նախագահի աշխատակազմը պաշտպանիչ դիմակներ է բաժանել Երևանում, Գյումրիում և Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ինչպես նաև Աբովյանում գործող տարեցների խնամքի հաստատություններին, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ Երևանում և մարզերում գործող տարեցների խնամքի 21 կենտրոններին, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 տարեցների:

Մարզերում հեռավար կրթությունը խրախուսելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը, նախագահի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ, շարունակում է համակարգչային տեխնիկա տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին: Այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Իսկ նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են:

Նախագահի աշխատակազմի սոցիալական ծրագրերը շարունակական բնույթ ունեն: