Հայաստանում հնարավոր կլինի «օքսիկոդոն» թմրամիջոց պարունակող դեղերը գրանցել և կիրառել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Օքսիկոդոն» պարունակող դեղերը հանրապետությունում ըստ անհրաժեշտության գրանցելու և կիրառելու վերաբերյալ նախագիծը:

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետությունում «Օքսիկոդոնն» ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) և հնարավոր չէ գրանցել և կիրառել հանրապետությունում «օքսիկոդոն» պարունակող դեղեր:

Անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որը համապատասխանում է ՄԱԿ-ի «Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի» (1961 թվական) հսկման ենթակա նյութերի ցանկի «դեղին ցուցակին»:

Նախագծի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության և սպասարկման ծառայության գործառույթների արդյունավետ կազմակերպելու համար ԱՀԿ–ն ընգրկել է «Օքսիկոդոնը» երկրներին առաջարկվող ամոքիչ բժշկության մեջ օգտագործվող հիմնական դեղերի ցանկում, սակայն Հայաստանի Հանրապետությունում այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) և հնարավոր չէ գրանցել և կիրառել հանրապետությունում «օքսիկոդոն» պարունակող դեղեր: