Շատ կարևոր է խոսակցություն չվարել առանց դիմակի. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների և սահմանված կանոնների խիստ պահպանման մասին։
Փաշինյանն ասաց՝ էլի կարևոր է մնում քաղաքացիների անհատական վարքագծի փոփոխությունը։
«Շատ կարևոր է խոսակցություն չվարել առանց դիմակի»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ վարչական պատասխանատվության մեխանիզմն էլ պետք է կիրառվի այն դեպքում, երբ դիմակ չկրելու կամ այլ կանոններ խախտվեն։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան