Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 140 նոր դեպք և 2 մահ է արձանագրվել. վարակվածների ընդհանուր թիվը՝ 4.122
Քաղաքականություն
24.05.2020 | 20:55Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 140 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդել է երկրի օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 140 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 101 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից»,- նշել են շտաբում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4.122 է, 2.607 մարդ առողջացել է, 49 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 1.466 հիվանդ կա: Նրանցից 47-ի վիճակը ծանր է, 58-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն: