Պետությունը երեխա ունեցող ընտանիքներին կօգնի բնակարան գնել․ կառավարության աջակցության 3 ծրագրերը

Լուրեր

30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը հաստատել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 3 ծրագիր։

Առաջին ծրագրով պետությունը կօգնի բնակարանի կանխավճարի հարցում։ Պայմաններն են՝ մարզում բնակվելը, 2 և ավելի անչափահաս երեխա ունենալը և անշարժ գույքը 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո ձեռք բերելը։ Միանվագ դրամական աջակցությունը նոր բնակարանի արժեքի 5% չափով է, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։

Երկրորդ ծրագրից կարող է օգտվել արդեն առնվազն 1 մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակարան կգնի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո՝ առավելագույնը 30 միլիոն դրամ արժողությամբ։ Դրամական աջակցությունը կլինի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամը։

Երրորդ ծրագրի դեպքում պարտադիր է, որ երեխան ծնվի հուլիսի 1-ից հետո, իսկ հիփոթեքով բնակարանն ընտանիքը կարող է մինչ այդ ձեռք բերած լինել։ Ծնվող առաջին և երկրորդ երեխայի դեպքում աջակցությունը կլինի վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի չափով, եթե ընտանիքը մարզում է ապրում, իսկ եթե Երևանում՝ 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան կես միլիոն դրամը։

Հաջորդ երեխաների դեպքում աջակցության չափը կարող հասնել մինչև 50%-ի։ 2020 թվականի բյուջեով բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար հատկացված է 526 միլիոն դրամ։ Նախատեսվում է, որ օժանդակության այս 3 ծրագրից, ընդհանուր առմամբ, 1085 ընտանիք կօգտվի։

Մանրամասները՝ տեսանյութում։