Առողջապահության և պաշտպանության նախարարությունները բուժծառայության ոլորտում մեկտեղում են ջանքերը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների հիմնական առանցքը  քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը և երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն էր․ այս մասին Factor.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Լևոն Ալթունյանը և Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե՛ բնակչության, թե՛ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։

Առողջապահության և պաշտպանության գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլև էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Անդրադարձ է եղել նաև զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։ Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը քննարկել են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման ծավալների, հասանելիության և որակի բարելավման հնարավոր մեխանիզմները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել քննարկված հարցերի վերաբերյալ  խորքային ուսումնասիրություններ կատարել և սեղմ ժամկետներում զեկուցել արդյունքների մասին։