Առանց բնակչության օգնության ոչ մի սահմանափակող միջոց օգուտ չէր տա. Պաատա Իմնաձեն՝ Վրաստանում համաճարակային իրավիճակի մասին

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հետ

– Պարո՛ն Իմնաձե, կեսգիշերից Վրաստանում չեղարկվում են արտակարգ դրության ռեժիմը և պարետային ժամը, մի շարք սահմանափակումներ, սակայն, դեռ կգործեն: Կխնդրեմ ներկայացնել՝ ի՞նչ իրավիճակ է երկրում այս պահի դրությամբ:

– Այս պահի դրությամբ՝ մեզ մոտ կորոնավիրուսով վարակի 723 դեպք կա արձանագրված: Ամբողջ Վրաստանի տարածքում, այո՛, արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները վերացվում են, սակայն որոշները դեռևս կգործեն: Օրինակ՝ Բոլնիսիի շրջանի երկու գյուղերում և շրջկենտրոն Թեթրիծղարոյում կշարունակի խիստ կարանտինային ռեժիմ գործել: Առայժմ չի գործի նաև հանրային տրանսպորտը: Մեր քաղաքացիներին շատ էր մտահոգում ավտոմեքենայում մարդկանց թվի սահմանափակման հարցը: Այսօր որոշվել է, որ վաղվանից մեքենայի հետևի նստատեղերին 2 անձի սահմանափակումը կգործի միայն տաքսիների համար: Եվ, իհարկե, առայժմ երկրում չեն գործի մեծ առևտրի կենտրոնները, կշարունակի գործել բազմամարդ մշակութային և այլ հավաքների արգելքը:

– Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը, այսպես ասենք, ամենաբարվոքն է ամբողջ Կովկասում: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց կանխել վարակի հսկայական տարածումը:

– Նախ՝ իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին, դրանք սկսվեցին դեռևս հունվարից: Հենց այդ ժամանակ էլ օդանավակայանում և ցամաքային սահմաններին խիստ հսկողություն սահմանվեց, իսկ վարակի առաջին դեպքն արձանագրելուց հետո, որը բացահայտվեց ցամաքային սահմանով Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ, շատ արագ դադարեցվեցին ուղիղ ավիաչվերթները, նախ՝ Իրանի, Իտալիայի, հետո նաև՝ այլ երկրների հետ, փակվեցին ցամաքային սահմանները: Միաժամանակ, շատ արագ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկվեցին, ինչը մեզ հնարավորություն տվեց, այսպես ասած, հետաձգել վարակի տարածումը: Ցավոք, այս հիվանդության դեմ բժշկական միջոցներ չկան, դեռևս պատվաստանյութ չկա, այդ պատճառով հին, փորձված միջոցների՝ սահմանափակումների օգնությանը դիմեցինք: Ինչպես ամբողջ Կովկասում՝ մեզ մոտ նույնպես մարդիկ սիրում են ընկերներով հավաքվել, հարազատներին այցելել, բայց ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին, որովհետև բնակչության մեծ մասն ամենայն լրջությամբ վերաբերվեց ստեղծված իրավիճակին, ինչն ամենակարևորն եմ համարում: Առանց բնակչության օգնության, իհարկե, ոչ մի սահմանափակող միջոց օգուտ չէր տա:

– Այս փորձն ի՞նչ ցույց տվեց ձեզ, Վրաստանի առողջապահական համակարգը պատրա՞ստ էր նման համաճարակի:

– Գիտեք՝ մենք կորոնավիրուսին հնարավորություն չտվեցինք փորձության ենթարկել մեր առողջապահական համակարգը: Առաջին իսկ շրջանում մենք շուրջ 800 մահճակալ պատրաստեցինք երկրի տարբեր բուժհաստատություններում, հիմնականում՝ ինֆեկցիոններում, որոնց միացան նաև այլ հիվանդանոցներում: Մեզ մոտ նույնիսկ հիվանդացության պիկի ժամանակ առանձնացված հիվանդանոցները, ըստ էության, գերբեռնված չէին, չնայած ևս 3.000 մահճակալ արդեն ունեինք պատրաստած:

– Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր ասել է, որ աշխարհին կորոնավիրուսի երկրորդ ալիք է սպասում, ինչը մեծ մարտահրավեր է: Վրաստանը պատրաստ կլինի՞ այն ևս հաղթահարել նվազագույն կորուստներով:

– Պատմությունը ցույց է տալիս, որ հիվանդության բռնկման երկրորդ ալիքը սովորաբար ավելի կործանարար է լինում: Երբ սկսվեց, ինչպես դուք՝ լրագրողներդ եք ասում՝ «խոզի գրիպը» համաճարակը, որը մեզ համար H1N1 է, առնվազն երկու տարի տևեց, հետո արդեն գրիպը սեզոնային դարձավ: Այդ պատճառով, կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը, մեծ հավանականությամբ, սպասելի է: Հավանաբար, դա կլինի ձմռանը՝ ոչ պակաս վտանգավոր, քան առաջին ալիքն էր: Այնպես որ՝ բոլոր երկրները, այդ թվում՝ Վրաստանը, պատրաստվում են, որպեսզի առողջապահական համակարգը պատրաստ լինի այդ հարվածին: Բայց ամենակարևորն այն է, որպեսզի բնակչությունը չտրվի սահմանափակումների թուլացման կամ վերացման գայթակղությանը՝ շտապելով անցնել սովորական կյանքի: Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, փոխել մեր որոշ սովորույթներ, նոր ունակություններ ձեռք բերել:

– Ձեր գնահատմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակն իր գագաթնակետին հասա՞վ, թե՞ ամեն ինչ դեռ առջևում է:

– Ո՛չ, պիկն անցել ենք: Նույնիսկ կարող եմ ասել, որ պիկը մեզ մոտ այնքան էլ պիկ չէր, ավելի շատ փոքր «բլուրներ» էին, որոնք մենք այն կամ այն կերպ հաղթահարեցինք: Այն այնքան էլ կործանարար չեղավ:

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք, Վրաստանում համաճարակային իրավիճակն ինչպե՞ս կզարգանա:

– Մենք այս ընթացքում ուղիղ և չարթերային չվերթներով Վրաստան բերեցինք մեր քաղաքացիներին՝ շուրջ 20 հազար մարդու, այդ թվում՝ Եվրոպայի երկրներից, որտեղ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրավիճակ է: Նոր դեպքեր, իհարկե, դեռ կլինեն: Այնպես որ՝ չենք ակնկալում, որ մեզ մոտ կլինի Նոր Զելանդիայի օրինակը, որն աշխարհում առաջինը հասավ նրան, որ զրոյացրեց նոր դեպքերը:

Թամարա Հակոբյան