Տեսչական մարմինը մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

Լուրեր

13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

«Կազմվել և տրամադրվել  են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, ավտոկայարանների և հավաքակայանների աշխատակիցների շրջանում։

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում:  Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղևորներ հայտնբերելու դեպքում  ուղևորներն իջեցվել են  տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը:

Յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ:

Տեսչական մարմնի և  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների  համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ,  տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել  պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրությունում: