Իշխանությունն ուշացնում է անցումային արդարադատությունը․ վտանգներ են առաջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Քաղաքական հետապնդումներ, անպատիժ սպանություններ, ապօրինի հարստահարումներ, անարդար դատապարտումներ․ հեղափոխական իշխանությունը որպես արդարությունը վերականգնելու գործիք առաջարկել է անցումային արդարադատությունը։ Գործընթացը, սակայն, ձգձգվում է և դեռ հայտնի չէ՝ փաստահավաք հանձնաժողովի ստեղծման ժամկետը։ Սա այն դեպքում, երբ ըստ Արդարադատության նախարարության մշակած Դատական և իրավական բարեփոխումների 2019 – 2023 թվականների ռազմավարության, անցումային արդարադատության հանձնաժողով մարտ ամսին արդեն իսկ պետք է ստեղծված լիներ։ Մինչ օրս իշխանությունը հասարակությանը բացատրություն չի տվել՝ ինչու է ուշանում անցումային արդարադատության պրոցեսը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանն անթույլատրելի է համարում ժամ առաջ փաստահավաք հանձնաժողով չստեղծելն ու խախտված իրավունքների վերականգնում չսկսելը: «Այս պահին մեծ սխալը արդեն գործած է, ժամկետները խախտված են։ Մեծ հիասթափություն կա հասարակության մոտ։ Այն հանձնառությունը, որի առանցքը եղել է արդարադատության հաստատումը, այս պահին շարունակում է մնալ չիրագործված։ Եթե մենք ժամ առաջ չենք կարողանալու այս գործիքները ներդնել, ուրեմն՝ ընդհանրապես Հայաստանում փոփոխությունների մասին խոսելն անիմաստ է։ Վեթինգը՝ դատական իշխանության զտումը, և անցումային արդարադատության գործիքները կենսականորեն կարևոր են մեր երկրի դիմադրողականության համար, ժամ առաջ պետք է ձեռնամուխ լինենք էս հարցերի իրականացմանը։ Թույլ չենք տա այն հանցավոր, անպատասխանատու գործադիրի ներկայացուցիչներին, որպեսզի վեթինգի ճակատագրին արժանացնեն անցումային արդարադատությունը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանի գնահատմամբ՝ անցումային արդարադատության մեխը արագությունն է։ Պրոցեսի ձգձգումը ռիսկային ու խոցելի է դարձնում դրա վերջնարդյունքը։ Անցումային արդարադատության կորցված ժամանակը, ըստ Այվազյանի, նախկին իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են հեղափոխական իշխանության նկատմամբ անվստահություն սերմանելու վրա և մարդկանց քարոզելու, թե այս իշխանությունն էլ կրում է իրենց բացասական որակները։

«Անցումային արդարադատության հետ կապված քայլերը պետք է կատարվեն բավականին արագ, Էսքան ձգձգումը կամ ստեղծում է իրավիճակ, երբ որ որոշ մարդիկ իրենց տեղերում կարծրանում են, չեն ուզում փոխել ինչ-որ բաներ, մյուս կողմից դեմ գնացողներն են ուժեղանում։ Եվ դա տեսնում ենք ակնհայտորեն։ Նախկին ռեժիմի համակիրները շատ ավելի մոբիլիզացված են, շատ ավելի ուժեղ են, ավելի հաղթող են իրենց զգում։ Անցումային արդարադատությունը հենց իշխանություններին էր պետք, որպեսզի և՛ հավատ ձևավորեր քաղաքացիների մոտ, և՛ հստակեցներ, որ որոշակի քայլերով գնում է դեպի  կոնկրետ նպատակ, և՛ կրքեր կհանդերտեցներ, ատելության մթնոլորտը կկանխեր։ Դանդաղումը բավականին լուրջ հետևանքների է հանգեցնում»,- կարծիք հայտնեց Սոնա Այվազյանը։

Հիշեցնենք, որ անցումային արդարադատության մասին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել  էր դեռ 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքում․ «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ»։

Ըստ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, 20 ապաքաղաքական և հեղինակավոր հոգուց կազմված Անցումային արդարադատության հանձնաժողովը պետք է հավաքագրի 1991 թվականից մինչև 2018 թվականն ընկած շրջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ տեղեկություններ և փոխանցի իրավապահ մարմիններին։ Կհրավիրվեն ու կլսվեն վկաներ։ Արդյունքում կվերաբացվեն քրեական գործեր կամ կհարուցվեն նորերը։ Անցումային արդարադատության վերջնական նպատակը տուժողների իրավունքների վերականգնումն է, որքանով դա հնարավոր է։ Որպես իրավունքի վերականգնման միջոցներ առաջարկվում են հատուցումների ձևեր՝ միանվագ կամ պարբերական վճարումներ, հասանելիություն առողջապահական կամ կրթական ծառայությունների, ներողության պաշտոնական հայցում, տուժողի համաձայնությամբ նրա պատմության հրապարակում և այլն:

Նախագծի հիմնավորման մասում հեղինակները նշում են, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված համակարգային և քաղաքական կոռուպցիայի առկայությամբ, իսկ 2018-ի քաղաքական փոփոխությունները հետևանք էին հասարակությունում կուտակված անարդարության զգացման։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ անցումային արդարադատության միջոցով է հնարավոր միայն լիցքաթափել հասարակությունում տարիներով կուտակված անարդարության զգացումը․ «Իշխանությունը 20 և ավելի տարիներ եղել է բռնազավթված և տեղի են ունեցել քաղաքական, մարդու իրավունքների համընդհանուր խախտումներ, եղել են քաղաքական հետապնդումներ, քաղաքական սպանություններ, մարդիկ ունեզրկվել են, և մեր երկիրը կրել է սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական անվերականգնելի վնասներ։ Եթե չկարողանանք լուծումներ գտնել այդ 20-25 տարիներին տեղի ունեցած բռնաճնշումների, ունեզրկումների, հարստահարումների վերաբերյալ, շատ դժվար կլինի Հայաստանում խոսել հիմնարար փոփոխությունների, նոր Հայաստանի մասին»։

Թեև ըստ ռազմավարության, մարտ ամսին արդեն իսկ փաստահավաք հանձնաժողով պետք է կազմված լիներ, Արդարադատության նախարարությունից Factor TV-ն պարզեց, որ դեռևս նոր ավարտում են փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագծի մշակումը։ ԱԺ-ում ընդունումից հետո միայն կսկսվի կազմավորումը։ Ո՞րն է փաստահավաք հանձնաժողովի ձևավորման ուշացնելու պատճառը, հարց ուղղեցինք Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին:

«Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագծի շուրջ աշխատանքներ իրականացվել են այս ընթացքում։ Նախագծի  մշակման աշխատանքները արդեն փուլում են, և ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ այն կներկայացնենք հանրային քննարկման»,- պատասխանեց Լուսինե Մարտիրոսյանը։

Անցումային արդարադատության հրապարակված նախագծի համաձայն, մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստեր կհավաքվեն հետևյալ ուղղություններով՝ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ ու հետընտրական  քաղաքական հետապնդումներ, պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ ու սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան