Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ․ ներկայացվել է ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի պաշտոնական կայքէջը

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի հանրապետության նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական և մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ։

«Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը։

Իր խոսքում վարչապետի տիկինը նշել է, որ ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակն է  միավորել բոլոր կանանց, որպեսզի նրանք պահանջեն քաղաքական որոշում կայնողներից, որոնք հիմնականում տղամարդիկ են, տարբեր երկրների միջև գոյություն ունեցող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

‹‹Մենք որպես կին, մայր, քույր բոլոր իրավունքներն ունենք մեր ամուսիններից պահանջելու խնայել մեր որդիների, եղբայրների, ամուսինների կյանքերը և ուժի մրցավազքը մարտի դաշտից տեղափոխել մտքի, ուղեղի դաշտ:

Անհնարին ոչինչ չկա, և ընդամենը քաղաքական կամք է հարկավոր պատերազմներից հրաժարվելու և բոլոր հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բանակցությունների սեղանն ավելի պակաս պայքարի դաշտ չէ, ընդ որում այնտեղ բոլորը կարող են լինել հաղթող, ուղղակի ի տարբերություն պատերազմի, այդ ընթացքում կօգտագործվի մարդկային միտքը և ոչ թե տարբեր մարդկանց, հազարավոր մարդկանց կյանքերը: Բանակցություններում յուրաքանչյուրը կարող է տանել իր հաղթանակը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ շատերը փորձում են արշավը մեկնաբանել որպես թուլության դրսեւորում, որը թյուր տեսակետ է։

‹‹Համոզված եմ և վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել  իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու: Բայց դա  ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

Այս համատեքստում կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարևոր մասը կծախսենք ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի վրա, և որպես վերը նշված խոսքերի ապացույց պատրաստվում ենք նաեւ մարտական պատրաստության դասընթացներ անցնել: Մենք որպես կին և մայր պետք է ջանք չխնայենք մեր երկրներին և տարածաշրջանին տևական խաղաղություն բերելու համար: Հենց դրան է նվիրված ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կին միանա խաղաղության այս արշավին այնքան այն ավելի զորեղ կդառնա:

‹‹Այս արշավը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն, բոլորը կարող ենք միանալ խաղաղության այս կոչին: Մենք հավատում ենք, որ Մայրական տիեզերական սիրո առաջ անզոր են աշխարհի բոլոր զենքերը››,- եզրափակել է Աննա Հակոբյանը։

Հանդիպմանը Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանայք շեշտել են, որ նախաձեռնությունը ողջունում են և պատրաստ են աջակցել։ Հայ օգնության միության ներկայացուցիչ Արմինե Հարությունյանը բարձր գնահատելով նախաձեռնությունը շեշտել է, որ հատկապես Արցախում բնակվող կանայք շատ լավ գիտեն խաղաղության գինը։ ‹‹Բոլորս էլ ունեցել ենք թանկ կորուստներ։ Մենք մեզ վրա զգում ենք այդ ցավը և շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում խաղաղություն››։ Սուսաննա Հայրապետյանն էլ հավելել է, որ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը Արցախում ողջունելի է և արցախցի կանայք պատրաստակամ են օգտակար լինել։

Հանդիպմանը տեղի է ունեցել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› կայքի շնորհանդեսը։

https://wfp.annahakobyan.am կայքում ներկայացված են արշավի գործունեությունը, արժեքներն ու նպատակները։ Կայքի ‹‹Ես աջակցում եմ›› բաժնում ինչպես անհատները այնպես էլ կազմակերպությունները կարող են գրանցվել և դառնալ արշավի համակիր»,- ասված է հաղորդագրույունում: