Ամերիկյան նավթային հսկաները վաճառում են իրենց ակտիվներն ու հեռանում Ադրբեջանից

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ամերիկյան նավթարդյունահանող Exxon Mobil ընկերությունը վերսկսել է Ադրբեջանի խոշորագույն նավթային հանքում իր բաժնետոմսերի վաճառքը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Խոսքը Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին է։ Բանկային և նավթարդյունաբերության ոլորտի փորձագետները նշում են, որ այս որոշումը պայմանավորված է ասիական նավթագազային ընկերությունների հետաքրքրությամբ, որոնք փորձում են նավթի գնի կտրուկ անկման ֆոնին օգուտներ քաղել։

Exxon-ը, որն ամերիկյան և, ընդհանրապես, աշխարհի նավթագազային խոշորագույն ընկերություններից է, 2018 թվականին արդեն փորձել է վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլիում ունեցած 6.8 տոկոսանոց մասնաբաժինը: Ընկերությունը ստիպված եղավ դադարեցրել գործարքը, երբ մեկ այլ խոշոր նավթային ընկերություն՝ Chevron-ը, բանակցություններ սկսեց հունգարական MOL-ի հետ, որն էլ ձեռք բերեց վերջինիս ակտիվները 1.57 մլրդ դոլարով մի քանի շաբաթ առաջ։

«Exxon Mobil-ը ստուգում է շուկայի հետաքրքրությունը Ադրբեջանում ունեցած ակտիվների նկատմամբ»,- Reuters-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի խոսնակ Ջուլի Քինգը։

Ակտիվների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ասիական ընկերություններ, այդ թվում՝ չինական China National Offshore Oil Corp-ը, հնդկական ONGC-ն և ինդոնեզական Pertamina-ն, որոնք, համաձայն աղբյուրների, ցանկանում են բաժնեմասը ձեռք բերել շատ ավելի ցածր գնով, քան նախկինում։

Դեռևս պարզ չէ, թե որքան գումար է ծրագրում ստանալ ամերիկյան ընկերությունը գործարքից, սակայն, ամենայն հավանակությամբ, կստանա ավելի քիչ, քան Chevron-ը՝ իր գործարքի դեպքում։

Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության մամուլի խոսնակը  թեմայի շուրջ հրաժարվել է Reuters-ին որևէ մեկնաբանություն տալ։

Նշենք, որ ադրբեջանական մամուլում այս տեղեկությանը ևս նախընտրում են չանդրադառնալ։

Հավելենք նաև, որ ամերիկյան նավթային մյուս հսկան՝ Chevron-ը, ապրիլի 16-ին 1.57 միլիարդ դոլարով Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում ունեցած իր բաժնեմասերը վաճառել է հունգարական MOL ընկերությանը։ Chevron-ը ԱՉԳ-ում ուներ 9.7%, իսկ ԲԹՋ-ում՝ 8.9% մասնաբաժին։

Exxon-ն ու Chevron-ը այն հինգ ամերիկյան նավթային ընկերությունների շարքում են, որոնք օգնեցին Ադրբեջանին ստեղծել ներկայիս նավթաարդյունաբերությունը Խորհրդային միության փլուզումից հետո և 1994 թվականին ACG-ի բաժնետոմսեր ձեռք բերեցին: Այս գործարքը Ադրբեջանի ու գործընկերների կողմից կոչվեց «դարի պայմանագիր»՝ նավթահանքերի մեծ պաշարների պատճառով, նաև ապագայում նորերի բացահայտումների հույսով՝ ակնկալելով, որ այն կօգնի Եվրոպային դիվերսիֆիկացնել գործունեությունը ռուսական նավթից ու գազից։

Էմմա Չոբանյան